Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէնը Եւրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողների առջեւ հանդէս եկաւ կառավարման մշակոյթին նուիրուած դասախօսութեամբ


Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէնը Եւրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողների առջեւ հանդէս եկաւ կառավարման մշակոյթին նուիրուած դասախօսութեամբ

  • 10-11-2010 17:24:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կառավարման մշակոյթն այնպիսին` ինչպիսին կիրառւում է Վիւասել-մտս-ում 10-ը նոյեմբերի, 2010թ., Երեւան, Հայաստան. Վիւասել-մտս-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերութիւնը, տեղեկացնում է, որ ընկերութեան գլխաւոր տնօրէնը Եւրոպական տարածաշրջանային ակադեմիայի ուսանողներին է ներկայացրել կառավարման մշակոյթի կ'ոնցեպցիան այնպիսին` ինչպիսին ընդունուած է Վիւասել-մտս-ում: Դասախօսութեանը մասնակցել է ակադեմիայի` կառավարման, տեղեկատուական տեխնոլոգիաների եւ իրաւաբանական ֆակուլտետների մագիստրատուրայի 40 ուսանող: Ուկնդիրներն առաւել քան ուրախ էին Վիւասել-մտս-ի փորձի` մասնաւորապէս կառավարման առանձնայատկութիւնների վերաբերեալ դասախօսութիւն լսելու հնարաւորութեան եւ, Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէնին բազմաթիւ հարցեր ուղղելու համար: «Հայաստանի առաջատար բջջային օպերատոր լինելը մեծ պատասխանատուութիւն է ոչ միայն բարձրորակ ցանց եւ ծառայութիւններ ապահովելու, այլեւ` հասարակութեան զարգացմանն ընդհանրապէս նպաստելու առումով: Իմացէք, որ այս երկրի ապագայի բանալին ձեր ձեռքում է, եւ դուք էք այն ձեւաւորելու: Վիւասել-մտս-ը ձեզ կը փոխանցի կառավարման սեփական փորձը եւ ամէն կերպ կը սատարի ձեր նախաձեռնութիւնները»,-նշել է Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: «Ձեզանից շատերը ապագայում պատասխանատու պաշտօններ կստանձնէն, սակայն անհրաժեշտ է յիշել, որ յաջողութիւնը կախուած է ոչ միայն գիտելիքից, այլ նաեւ աշխատակազմի ներսում յարաբերութիւնները ճիշտ հիմքի վրայ դնելու ունակութիւնից: Վիւասել-մտս-ում մենք գտել ենք այն հիմնարար արժէքները, որոնց վրայ հիմնուած է մեր ամենօրեայ գործունէութիւնը. յարգանք, թափանցիկութիւն, որակ, թիմային աշխատանք, հաւատարմութիւն եւ պատասխանատուութիւն: Սրանով ենք մենք առաջնորդւում մեր ընկերութեան ներսում»,-աւելացրել է Ռալֆ Յիրիկեանը: Սա ընկերութեան` Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում Ռալֆ Յիրիկեանի երկրորդ այցն էր ակադեմիայ` որպէս հրաւիրուած դասախօս: 2009 թուականին Վիւասել-մտս-ի եւ ակադեմիայի միջեւ կնքուել է համագործակցութեան յուշագիր, ինչի արդիւնքում ակադեմիայի հինգ ուսանող պրակտիկա է անցել Վիւասել-մտս-ում, աւելի քան 15 ուսանող մասնակցել է Վիւասել-մտս դպրոցի դասընթացներին, Վիւասել-մտս-ի երկու աշխատակից դասախօսութեամբ հանդէս է եկել ակադեմիայում: Կարիերայի զարգացման ծրագրի մէկուկէս տարիների ընթացքում Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէնը մօտ 54 դասախօսութիւն է անցկացրել աւելի քան 4030 ուսանողի համար: Համագործակցութեան յուշագրեր էն կնքուել ընկերութեան եւ բարձագոյն կրթական մօտ 30 հաստատութեան միջեւ, 19 բաց դռների օր է կազմակերպուել Երեւանի եւ մարզերի դպրոցների աւելի քան 380 աշակերտի համար: Ընկերութեան շէնքում անցկացուել է Վիւասել-մտս դպրոցի ուսուցողական 4 կուրս, Վիւասել-մտս-ի համապատասխան բաժիններում պրակտիկա է անցել աւելի քան 147 ուսանող, բազմաթիւ այլ միջոցառումներ էն կազմակերպուել ուսանողների համար:
  -   Մամլո հաղորդագրություն