Լոս Անջելեսում նոյեմբերի 13-ին տեղի կունենա «Քայլարշավ հանուն կյանքի փրկության 2010»


Լոս Անջելեսում նոյեմբերի 13-ին տեղի կունենա «Քայլարշավ հանուն կյանքի փրկության 2010»

  • 10-11-2010 09:56:55   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն
Համայնքային տոնական միջոցառում, որ նշում է առողջ կենսակերպի օրը` աջակցելով ՈՍԿՐԱԾՈՒԾԻ ԴՈՆՈՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵԵՍՏՐ-ի կյանքը փրկելու գործին Լոս Անջելես - Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը (ՈԴՀՌ) հայտարարում է ամենամյա, արդեն հինգերորդ քայլարշավի` «Քայլարշավ հանուն կյանքի փրկության 2010»-ի մեկնարկի մասին, որ տեղի կունենա շաբաթ օրը, նոյեմբերի 13-ին Գլենդելում, Կալիֆորնիա: 3կմ/6կմ քայլարշավը կսկսվի Գլենդել Մեմորիալ Հոսպիտալից (Glendale Memorial Hospital)-ից եւ կավարտվի Վերդուգո այգում, որտեղ կանցկացվի համայնքային փառատոն` կմատուցվեն կերակուրներ, կհնչի կենդանի երաժշտություն, տեղի կունենա նաեւ այլ հանդիսություններ` հայտնի երգիչների եւ խմբերի մասնակցությամբ: Արդեն ավանդական դարձած քայլարշավը շարունակում է համախմբել համայնքի մեծաթիվ անդամների եւ ստանալ տարբեր ընկերությունների հովանավորությունը, առողջապահական հիմնարկների, տեղական կառավարության, ընտրված պաշտոնյաների եւ արվեստագետների աջակցությունը: ,Քայլարշավ հանուն կյանքի փրկության 2010ե-ը համահովանավորել են Գլենդել Մեմորիալ Հոսպիտալը (Glendale Memorial Hospital) եւ Գլենդելի Քաղաքապետարանը (City of Glendale): Միջոցառման նախագահն է Արփի Քեսթենյանը` Գլենդել Մեմորիալ Հոսպիտալից, եւ հինգ պատվավոր համանախագահները` Լաուրա Ֆրիդման (Գլենդելի Քաղաքային Խորհրդի անդամ, քաղցկեղից բուժված), կոնգրեսական Ադամ Շիֆ (ՈԴՀՌ-ի երկարամյա աջակից), Սենատոր Քարոլ Լուի (կրծքի քաղցկեղի իրազեկման հարցերի պաշտպան), Գրեգ Քրիքորյան (Գլենդելի Միացյալ Դպրոցների Վարչաշրջանի Կրթական խորհրդի նախագահ) եւ Գրիգոր Հովհաննիսյանը` Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս: Քայլարշավին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել ՈԴՀՌ-ի (ABMDR) կայքի միջոցով` www.abmdr.am, կամ գրանցվելով միջոցառման օրը: Գրանցվելու համար կարելի է դիմել որպես անհատ կամ խումբ, եւ մասնակցել ի հիշատակ սիրելի մարդու: Ինչպես նախորդ քայլարշավներին, ,Քայլարշավ հանուն կյանքի փրկության 2010ե-ին մասնակցելու հայտ են ներկայացրել հայկական եւ մասնավոր դպրոցներից տարբեր խմբեր, ինչպես նաեւ` հանրային քոլեջներից եւ համալսարաններից ուսանողական կազմակերպություններ: ,Սա հիանալի առիթ է մեծ գործի շուրջ համախմբելու մեր համայնքի տարբեր անդամներիե, նշում է ՈԴՀՌ-ի տնօրենների խորհրդի նախագահ Ֆրիդա Ջորդանը: «Մինչ այժմ մենք ստացել ենք բարեկամական արձագանք` հարյուրավոր մարդիկ են գրանցվել որպես դոնոր»,- նշում է դոկտոր Ջորդանը: Քայլարշավի համար գրանցումը կսկսվի Գլենդել Մեմորիալ Հոսպիտալի դիմաց առավոտյան 7.30 եւ կտեւի մինչեւ 8.30` Glendale Memorial Hospital-ում մասնակիցների գրանցումով: Այնուհետեւ, բացման կարճատեւ արարողությունից հետո, միջոցառումը կօրհնեն Հայկական առաջնորդարանի, Հայկական թեմի եւ այլ եկեղեցիների հոգեւոր ներկայացուցիչները: Շուրջ 4 մայլ տեւող քայլարշավը կմեկնարկի առավոտյան ժամը 9-ին: Մասնակցել ցանկացողները հնարավորություն կունենան գրանցվելու 9.30` Glendale City Hall-ի առաջ : Միայն Վերդուգո Այգու միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել այգում` առավոտյան 10.30-ից: Միջոցառման ավարտին` 2.30, ավտոբուսները մասնակիցներին կտեղափոխեն Գլենդելի Մեմորիալ Հոսպիտալի եւ Գլենդելի Քաղաքապետարանի մոտ: «Քայլարշավ հանուն կյանքի փրկության 2010»-ի մասնակիցները կաջակցեն ՈԴՀՌ-ի կյանքեր փրկելու առաքելությանը»-, նշում է դոկտոր Ջորդանը: Ոչ կառավարական համահայկական այս կազմակերպությունը օգնում է փրկել կյանքին սպառնացող արյան հիվանդություններով տառապող աշխարհասփյուռ հայերի կյանքը` դոնորներներից հավաքագրելով եւ ոսկրածուծի ցողունային բջիջներ եւ դրանք հարմարեցնելով փոխպատվաստման համար: Դոկտոր Ջորդանը նշում է, որ կազմակերպությունը խրախուսում է աշխարհի տարբեր անկյուններում իր աջակիցներին իրենց վիրտուալ մասնակցությունը բերել առաջիկա քայլարշավին` ստեղծելով խմբեր եւ գումարներ հավաքագրելով կազմակերպության կայքի միջոցով: «Քայլարշավ հանուն կյանքի փրկության 2010»-ի ընթացքում մասնակիցները նաեւ հնարավորություն կունենան գրանցվելու որպես ոսկրածուծի դոնոր` օգնելու ընդլայնելու կազմակարեպության աշխարհասփյուռ շարքերը: «Հնարավոր դոնոր դառնալը չափազանց հեշտ եւ արագ գործընթաց է»,- նշում է Ֆիմի Մխիթարյանը, կազմակարեպության երկարամյա կամավորը, ով կօգնի կազմակերպել նոյեմբերի 13-ին Վերդուգո Այգում տաղավարներում հավաքագրման գործընթացը: Մխիթարյանը հավելում է, որ հավաքագրման աշխատանքներում կամավորական հիմունքներով աշխատելու ցանկություն ունեցողները կարող են գրանցվել կազմակերպության կայքում: «Լոս Անջելեսում եւ հարակից շրջաններում կազմակերպության առաքելության մասին տեղեկացվածության մակարդակն աճել է, մասնավորապես երիտասարդության շրջանում»,- նշում է ՈԴՀՌ-ի անդամ, դոկտոր Էվելին Բաղդասարյանը: «Ամեն տարի անցկացվող մեր քայլարշավները հսկայական խանդավառություն են առաջացնում, հատկապես երիտասարդների շրջանում, ինչի մասին են վկայում մեր միջոցառմանը մասնակցող բազմաթիվ ուսանողական խմբերը: Նրանք մասնակցում են մեծ նվիրումով` քայլարշավը դարձնելով առավել արժեքավոր»,- հայտնում է դոկտոր Բաղդասարյանը: «Քայլարշավ հանուն կյանքի փրկության 2010»-ին մասնակցող ուսանողները կստանան Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրի «Համայնքի աշխատանք մրցանակ»,- հայտնում է Էվելին Բաղդասարյանը: Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին: Այն ոչ կառավարական կազմակերպություն է, որ օգնում է փրկել կյանքին սպառնացող արյան հիվանդություններով տառապող աշխարհասփյուռ հայերի կյանքը` դոնորներներից հավաքագրելով ոսկրածուծի ցողունային բջիջներ եւ դրանք հարմարեցնելով փոխպատվաստման համար: Մինչ այժմ, Ռեեստրը երեք մայրցամաքների 13 երկրների հավաքագրել է 16 հազար դոնորների ցողունային բջիջներ, որից 1696 ցողունային բջիջներ համընկել են պահանջվածին, ընտրվել են 1.419 դոնորներ, իրականացվել է 11 փոխպատվասոտւմ:
  -   Մամլո հաղորդագրություն