Տեղի ունեցաւ «Նոր Ժամանակներ» կուսակցութեան ակտիւի հերթական ժողովը


Տեղի ունեցաւ «Նոր Ժամանակներ» կուսակցութեան ակտիւի հերթական ժողովը

  • 19-03-2012 11:34:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 18-ին «Կոնգրէս» հիւրանոցում տեղի ունեցաւ «Նոր Ժամանակներ»կուսակցութեան ակտիւի հերթական ժողովը: Քննարկման գլխաւոր թեման մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին կուսակցութեան մասնակցութեան հարցն էր: Հանդիպմանը մասնակցում էին ՆԺԿ տարածքային կառոյցների ղեկավար մարմինների եւ քաղաքական խորհրդի անդամները: Կուսակցութեան առաջնորդ Արամ Կարապետեանը հանգամանալից ներկայացնելով 2011թ. դեկտեմբերի 2-ից յետոյ ընթացող հետհամագումարեան քաղաքական խմորումների ողջ տրամաբանութիւնը, փաստելով, որ Հայաստանի եւ Հայ Ժողովրդի շուրջ առկայ քաղաքական իրավիճակի ներհայաստանեան, տարածաշրջանային եւ գէոքաղա¬քական բաղադրիչների պատմաքաղաքա¬գիտական համադրումը համոզմունք է ստեղծել, որ մայիսուեցեան համապետական ընտրութիւնը` իշխող վարչախմբի կողմից վերածուելով կանխորշուած քաղաքական շոուի, որեւէ կապ չունի “Նոր Ժամանակներ” Կուսակցութեան ծրագրերի եւ նպատակների իրագործման հետ: Նա վերահաստատեց նախորդ օրերին ԶԼՄ-ներում հնչեցրած այն տեսակէտը, որ իշխանութեան կողմից ծրագրուած այդ ներկայացմանը մասնակցելն աննպատակայարմար է: Ժողովի մասնակիցները ծափերով ընդունեցին Կուսակցութեան Նախագահի եւ Վարչութեան այդ դիրքորոշումը: Յատկանշական է, որ ժողովի մասնակիցների համար հնթացս քննարկման թեմա դարձաւ կուսակցութեան ապագայ անելիքները` կապուած երկրի առջեւ ծառացած մարտահրաւէրների եւ 2013թ. կայանալիք նախագահական ընտրութիւնների հետ: Ժողովը որոշում կայացրեց օրէնքով սահմանուած նախընտրական քարոզչութեան փուլից առաջ հրաւիրել եւս մէկ ակտիւի առաւել ներկայացուցչական հաւաք եւ քննարկել մայիսի 6-ի հետ կապուած Կուսակցութեան մարտավարական քայլերը:
  -   Մամլո հաղորդագրություն