Կեղծ ահազանգեր.Պայթուցիկ սարք չի յայտնաբերուել


Կեղծ ահազանգեր.Պայթուցիկ սարք չի յայտնաբերուել

  • 19-03-2012 12:21:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մարտի 16-ին «1-03»ծառայութիւնից յայտնել են, որ ժամը 15.33-ին անձը չպարզուած քաղաքացուց ահազանգ է ստացուել Երեւանի Աճառեան 1-ին նրբանցքի թիւ 21 հասցէում` Նեարդահոգեբուժական հիւանդանոցում պայթուցիկ սարքի տեղադրման մասին: Դէպքի վայր են մեկնել մէկ մարտական հաշուարկ, յատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի եւ ՃԿԿ օպերատիւ խմբերը: Դէպքի վայրում իրականացուել է հիւանդների եւ բուժանձնակազմի տարահանում: Ոստիկանութեան կինոլոգների կողմից շէնքի զննման արդիւնքում ժամը 17.38-ին յայտարարուել է, որ պայթուցիկ սարք չի յայտնաբերուել: *** Նոյն օրը ոստիկանութիւնից տեղեկացրել են, որ ժամը 15.35-ին անձը չպարզուած քաղաքացուց հերթապահ մաս ահազանգ է ստացուել Երեւանի Նալբանդեան 130 հասցէում (ՀՀ ԿԱՅ ՀՀ ոստիկանութեան շէնք) պայթուցիկ սարքի տեղադրման մասին: Դէպքի վայր են մեկնել մէկ մարտական հաշուարկ, յատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի եւ ՃԿԿ օպերատիւ խմբերը: Ժամը 16.07-ին ոստիկանութիւնից յայտնել են, որ շէնքի զննման արդիւնքում պայթուցիկ սարք չի յայտնաբերուել:
  -   Մամլո հաղորդագրություն