Մայրաքաղաքաում շարունակւում են կանաչապատման նախապատրաստական աշխատանքները


Մայրաքաղաքաում շարունակւում են կանաչապատման նախապատրաստական աշխատանքները

  • 19-03-2012 18:20:45   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Աշխատանքային հերթական խորհրդակցութեան ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանին զեկուցուել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատութիւններ յաճախող երեխաների անվտանգութիւնն ապահովելու նպատակով համապատասխան կառոյցների մասնագէտների հետ կազմակերպուել են քննարկումներ եւ ներկայացուել են մի շարք առաջարկութիւններ: Անդրադառնալով քաղաքապետարանի թէժ գծի հեռախօսահամարով ծնողների կողմից հնչած անհանգստութիւններին կապուած դպրոցներում աւարտական միջոցառումների նպատակով դրամահաւաքութեան հնարաւոր դէպքերի մասին`քաղաքապետը յանձնարարել է հետեւողական աշխատանք տանել դրանք բացառելու ուղղութեամբ: «Մեզ համար շատ կարեւոր է երեխաների կրթութեան հարցը: Դպրոցներում դրամահաւաքութեան կամ դրամահաւաքութեան փորձի իւրաքանչիւր դէպք խստագոյն կերպով կը պատժուի եւ առաջին հերթին պատասխանատուութիւն կը կրեն դպրոցների տնօրէններն ու համապատասխան անձինք»,-նշել է Տարօն Մարգարեանը: Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում եւ նախադպրոցական ուսումնական հաստատութիւններում ՀՀ դրօշները նորերով փոխարինելու, ինչպէս նաեւ անհրաժեշտութեան դէպքում յենասիւների տեղադրման հարցի հետ կապուած` հանրակրթութեան վարչութեան պետը զեկուցել է նաեւ, որ դրանք ամբողջութեամբ հաշուառուած են եւ շուտով այդ աշխատանքները կը մեկնարկեն: Անդրադառնալով մայրաքաղաքի փողոցներում, ինչպէս նաեւ բնակելի շէնքերի մուտքերում եւ բակերում իրականացուող ապօրինի առեւտրի կանխարգելմանը աեւտրի եւ սպասարկումների վարչութեան պետը զեկուցել է, որ աշխատանքները շարունակւում են եւ յայտանբերուած խախտումների մասով կազմւում են վարչական արձանագրութիւններ: Տարօն Մարգարեանը յանձնարարել է նաեւ հետեւողական աշխատանք տանել շինարարական կազմակերպութիւնների կողմից կարգապահական նորմերի եւ շինարարական մշակոյթի պահպանման, ինչպէս նաեւ շինհրապարակներում համապատասխան պայմանների ապահովման ուղղութեամբ: Տրասպորտի վարչութեան պետը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացուող հսկողութեանը զուգահեռ հասարակական տրանսպորտի մոնիտորինգի արդիւնքների ամփոփման նպատակով հրաւիրուած խորհրդակցութեան ժամանակ սպասարկման ոչ բաւարար որակի համար 12 տնտեսվարող սուբյեկտների գրաւոր զգուշացում է տրուել: Անդրադառնալով «Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ»ՓԲԸ-ի կողմից տրասպորտային հոսքերի վերահսկման նպատակով մայրաքաղաքում տեղադրուած տեսախցիկների շահագործմանը`քաղաքապետը յանձնարարել է վերանայել համակարգը, վերացնել առկայ թերութիւնները, ինչպէս նաեւ անհրաժեշտութեան դէպքում աւելացնել տեսախցիկների թիւը: Զեկուցուել է, որ առաջիկայում կը մեկնարկեն մայրաքաղաքի կենտրոնական փողոցների ասֆալտապատման աշխատանքները, որից յետոյ համապատասխան վայրերում կը կատարուի ճանապարհների գծանշում: Զեկուցուել է նաեւ, որ վերականգնուած է Գրիգոր-լուսաւորիչ փողոցի եւ Մաշտոց պողոտայի հատման մասում գտնուող ստորգետնեայ հետիոտն անցման լուսաւորման համակարգը: Տարօն Մարգարեանը յանձնարարել է նաեւ ուշադրութեան կենտրոնում պահել սեփական եկամուտների հաւաքագրման գործընթացը, մասնաւորապէս հետեւողական լինել աղղբահանութեան վարձավճարների գանձման ուղղութեամբ: Բնապահպանութեան վարչութեան պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի պուրակներում, զբօսայգիներում եւ բակային տարածքներում ընթացքի մէջ են կանաչապատման նախապատրաստական աշխատանքները: Զուգահեռաբար կատարւում են նաեւ ծառերի սանիտարական էտման եւ գեղարուեստական ձեւաւորման աշխատանքներ: Տարօն Մարգարեանը յանձնարարել է նաեւ նախապատրաստական աշխատանքներ տանել շատրուանների եւ ջրային աւազանների գործարկումը վերահսկելու նպատակով: Վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը յանձնարարել է գոյքագրել մայրաքաղաքի տարբեր հատուածներում գտնուող եւ վերջին տարիներին չգործող ու շատրուանների ցուցակ եւ համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց վերանորոգման ուղղութեամբ: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան Եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, մարտի 27-ին նշուող թատրոնի միջազգային օրուայ հետ կապուած քաղաքապետը յանձնարարել է յստակեցնել միջոցառումների ցանկը:
  -   Տնտեսութիւն