ԵԱՀԿ առաքելութիւնը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու ուղղութեամբ


ԵԱՀԿ առաքելութիւնը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու ուղղութեամբ

  • 20-03-2012 11:12:13   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 29-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան իշխանութիւնների հետ ձեռք բերուած պայմանաւորուածութեան համաձայն, ԵԱՀԿ առաքելութիւնը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտունու ուղղութեամբ, Կուրապատկինոյ բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ Պաշտպանութեան բանակի դիրքերից դիտարկումը գլխաւորելու է Գործող նախագահի Անձնական ներկայացուցիչ /ԳՆԱՆ/ դեսպան Անջեյ Կասպշիկը /Լեհաստան/. Դիտարկման խմբի կազմի մէջ են մտնելու ԵԱՀԿ գրասենեակի համակարգող Փիթեր Կիին /Մեծ Բրիտանիա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Անթալ Հերդիչը /Հունգարիայ/: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայութիւնից, շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացնելու ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Ուիլեամ Պրայորը /Մեծ Բրիտանիա / եւ Խրիստոյ Խրիստովը /Բուլղարիայ/: ԼՂՀ իշխանութիւնները պատրաստակամութիւն են յայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելութեան անդամների անվտանգութիւնը: Դիտարկման առաքելութեանը ղարաբաղեան կողմից ուղեկցելու են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարութեան եւ Պաշտպանութեան նախարարութեան ներկայացուցիչները:
  -   Քաղաքական