Կատարելագործուելու ցանկութիւնն ու հետեւողականութիւնը կարող էն յուսալի երաշխիք լինել ձեռքբերումների համար


Կատարելագործուելու ցանկութիւնն ու հետեւողականութիւնը կարող էն յուսալի երաշխիք լինել ձեռքբերումների համար

  • 03-11-2010 20:23:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վիւասել-մտս դպրոցի հերթական դասընթացն այս անգամ կազմակերպուել է ապագայ իրաւաբանների մասնակցութեամբ 3-ը նոյեմբերի, 2010թ., Երեւան, Հայաստան: Վիւասել-մտս-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկութիւնը, տեղեկացնում է, որ Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում եռօրեայ ինտերակտիւ դասընթաց է կազմակերպուել տարբեր բուհերի իրաւաբանական ֆակուլտետների ուսանողների համար: Կոնկրէտ օրինակով հմտութիւններ ձեռք բերելու մեթոդը, հիմնականում, տալիս է սպասուած, ցանկալի արդիւնք: Եռօրեայ ինտերակտիւ դասընթացների միջոցով, հանրապետութեան տարբեր բուհերից ընտրուած ապագայ իրաւաբանները Վիւասել-մտս-ի օրինակով գործնական գիտելիքներ ստանալու հնարաւորութիւն ունէն պայմանագրային իրաւունքի եւ դատավարական ընթացակարգերի վերաբերեալ: «Յաջողուած աշխատանքի հիմքում օրէնքի իմացութիւնն է: Կարեւոր է գիտակցել, որ գրուած դրոյթներից բացի, գոյութիւն ունէն նաեւ բարոյական նորմեր, որոնց կիրառումը ոչ միայն ցանկալի, այլեւ պարտադիր է ամուր կազմակերպութիւն ունենալու համար: Վստահ եղէք, որ աշխատակիցների նկատմամբ յարգանքը փոխադարձ է լինում` ապահովելով բարձր արդիւնաւէտութիւն: Վիւասել-մտս-ն առաջնորդւում է կառավարման այն մշակոյթով, որի հիմքում գերակայում էն օրէնքը, թափանցիկ գործելաոճն ու յարգանքը»,-ներկաների ուշադրութիւնը հրաւիրեց Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: Ոլորտի առանձնայատկութիւնները գործնականում հասկանալու հարցում ուսանողները ստանալու էն Վիւասել-մտս-ի իրաւաբանական բաժնի աշխատակիցների աջակցութիւնը: Դասընթացի աւարտին ապագայ իրաւաբանները ստանալու էն մասնակցութեան հաւաստագրեր:
  -   Մամլո հաղորդագրություն