Հայաստանի նախագահը երբեւէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին<br />


Հայաստանի նախագահը երբեւէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին

  • 27-10-2010 16:32:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պատասխանելով հոկտեմբերի 27-ի առաւօտուանից անանուն աղբիւրի կողմից youtube.com կայքում տեղադրուած ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին վերագրւող տեսանյութի վերաբերեալ հարցին, ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմէն Արզումանյանը յայտնել է. «Հայաստանի Հանրապետութեան նախագահը երբեւէ չի զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենին: Վերջինիս նախաձեռնութեամբ 2009թ.-ին կայացել է երկու հեռախօսազրոյց, որոնց ընթացքում Հայաստանի Հանրապետութեան նախագահը չի արել տեսանյութում իրեն վերագրւող արտայայտութիւնն ուղղակի կամ անուղղակի: Հակառակը` բոլոր հանրային ելոյթներում եւ պաշտօնական հանդիպումների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը կարեւորել է Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումն ու դատապարտումը եւ կոչ է արել չարդարացնել ճանաչման ձգձգումը Թուրքիայի հետ ընթացող բանակցութիւններով: Վստահ լինելով, որ Սպիտակ տունն իր տրամադրության տակ ունի ԱՄՆ-ի փոխնախագահի բոլոր պաշտօնական հեռախոսազրույցների սղագրություններն ու ձայնագրութիւնները` ՀՀ նախագահի աշխատակազմը պաշտօնապէս տալիս է իր համաձայնութիւնը` հրապարակելու նշուած հեռախօսազրոյցի ձայնագրութիւնը»:
  -   Քաղաքական