ՀՀ տարածքում միջպետական աւտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են


ՀՀ տարածքում միջպետական աւտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են

  • 24-03-2012 11:00:32   | Հայաստան  |  
ՀՀ ԱԻ նախարարութիւնը տեղեկացնում է, որ մարտի 24-ի, ժամը 08.00-ի դրութեամբ ՀՀ տարածքում միջպետական աւտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատուածներում տեղ-տեղ առկայ է մերկասառոյց: Փակ է Սէլիմի լեռնանցքը, Գեղարքունիքի մարզում` Ախպրաձոր գիւղի աւտոճանապարհները: ԱԻ նախարարութիւնը խնդրում է զերծ մնալ վերոնշեալ ճանապարհներով երթեւեկելուց: Կատարւում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները եւ երթեւեկութեան անվտանգութիւնը իրականացւում են "ՃՇՇ"-ների եւ ճանապարհային ոստիկանութեան համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ: *** Մարտի 23-ի, ժամը 23.00-ի դրութեամբ Վրաստանի Հանրապետութեան ՆԳՆ արտակարգ իրավիճակների դէպարտամենտից ստացուած տեղեկատուութեան համաձայն` Ստեփանծմինդա-լարսի աւտոճանապարհը փակ է. առկայ է ձնահիւսի վտանգ: Նոյն ճանապարհի, ինչպէս նաեւ Պասանաուրի-գուդաուրի (Պոստա) եւ Կ'ոբի-լարսի հատուածներում առատ ձեան պատճառով երթեւեկութիւնը արգելուած է կցորդների, կիսակցորդների եւ 30-ից աւելի նստատեղ ունեցող աւտոբուսների համար: Այլ մեքենաների համար Պասանաուրի-մլեթայ հատուածում երթեւեկութիւնը բաց է, Մլեթա-գուդաուրի(Պոստա) եւ Կ'ոբի-լարսի հատուածներում թոյլ է տրւում հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում: Երթեւեկութեան նշուած կարգը կը լինի Պարեկային Ոստիկանութեան անմիջական հսկողութեան եւ համակարգման ներքոյ: Ճանապարհի այլ հատուածներում երթեւեկութիւնը բաց է:
  -