Սիրիայի հայկական համայքը պաշտպանունակ չէ


Սիրիայի հայկական համայքը պաշտպանունակ չէ

  • 24-03-2012 17:51:42   |   |  Քաղաքական

«Սիրիայի հայկական համայքը, գուցէ, դիրքերը զիջի, բայց վերացման մասին խօսելը ժամանակավրէպ է»,- գտնում է արաբագէտ Արմէն Պետրոսեանը: «Հայկական համայքը այլեւս երբեք չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է, եւ նրա յետագայ ճակատագիրը կախուած է նրանից, թէ որքան ժամանակ Ասադը ի վիճակի կը լինի պահպանել իր վարչակարգը».- ասաց Ա.Պետրոսեանը: արաբագէտի վստահեցմամբ` Սիրիայի իրավիճակի հանգուցալուծումը մեծապէս կախուած է արտաքին ուժերի դիրքորոշումից, եւ Ասադի ռեժիմը դեռեւս կարող է պահպանել իր իշխանութիւնը, ինչը համահունչ է հայկական համայքի շահերին: Նշուեց, որ Սիրիայում արդէն մէկ տարի շարունակուող ռազմական բախումների արդիւնքում զոհուել է երկու հայ, շուրջ 80 հազարանոց հայկական համայքը հսկայական տնտեսական կորուստներ է ունեցել: Քաղաքական գիտութիւնների թեկնածու Նարեկ Գալստեանի գնահատմամբ, հայկական համայքը պաշտպանունակ չէ եւ պետութեան կողմից անվտանգութեան երաշխիքների կարիք ունի: Նրա համոզմամբ, հայկական համայքի թիւը կը նուազի: Հայերը հիմնականում տեղափոխւում են Լիբանան, Իրան, Կանադա եւ Հայաստան:
  -   Քաղաքական