Քեմբրիջի համալսարանի ուսանողները հիւրընկալեցին ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականեանին


Քեմբրիջի համալսարանի ուսանողները հիւրընկալեցին ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականեանին

  • 26-03-2012 15:25:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 26-ին արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականեանն ընդունեց Քեմբրիջի համալսարանի միջազգային յարաբերութիւնների եւ քաղաքագիտութեան ֆակուլտետների մի խումբ ուսանողների: Փոխնախարար Մնացակնեանը ներկայացրեց Հարաւային Կովկասին վերաբերող մի շարք տարածաշրջանային հարցեր, Եւրոպական կառոյցների հետ Հայաստանի համագործակցութեան հիմնական ուղղութիւնները: Փոխնախարարը, հանգամանալից խօսեց նաեւ հարեւան պետութիւնների հետ յարաբերութիւնների մասին եւ անդրադարձ կատարեց ցեղասպանութեան ճանաչման գործընթացին եւ Արցախեան հիմնահարցի պատմութեանն ու վերջին զարգացումներին: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, այնուհետեւ փոխնախարար Մնացականեանը եւ ԱԳ նախարարի խորհրդական, մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութեան պետ Տիգրան Մկրտչեանը պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:
  -   Մամլո հաղորդագրություն