Կասեցուել է սրբապատկերների մասքսանենգ արտահանման փորձը


Կասեցուել է սրբապատկերների մասքսանենգ արտահանման փորձը

  • 26-03-2012 16:14:06   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 25-ին ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան մարմինների կողմից իրականացուած օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում կասեցուել է սրբապատկերների մասքսանենգ արտահանման փորձը: Ինչպէս «Նոյեան Տապան»-ին յայտնեցին Հայաստանի ազգային անվտանգութեան ծառայութեան Մամուլի կենտրոնից, ՀՀ պետական սահմանը հատելիս, երկաթգծի «Այրում»կայարանում կրկնակի զննութեան է ենթարկուել Իսրայէլի քաղաքացի, 1949թ. ծնվ. Դաւիթ Հանոչը, որի արդիւնքում նրա ուղեբեռում յայտնաբերուել են չյայտարարագրուած 18 սրբապատկերներ: Փաստի առթիւ յարուցուել է քրէական գործ, քննութիւնը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչութիւնը:
  -   Հասարակութիւն