ՀՀ դեսպան Կ'արինէ Ղազինեանն այցելեց Օքսֆորդի եւ Քենթի համալսարաններ


ՀՀ դեսպան Կ'արինէ Ղազինեանն այցելեց Օքսֆորդի եւ Քենթի համալսարաններ

  • 26-03-2012 16:27:09   |   |  Մամլո հաղորդագրություն

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կ'արինէ Ղազինեանը տեղի Հայ ուսանողների միութիւնների հրաւէրով մարտի 15-ին եւ 22-ին այցելեց Օքսֆորդի եւ Քենթի համալսարաններ: Այցելութիւնների ընթացքում դեսպան Կ'արինէ Ղազինեանը հայ ուսանողների հետ քննարկել է Միացեալ Թագաւորութիւնում հայ երիտասարդներին վերաբերող խնդիրները: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, քենթի համալսարանում դեսպան Ղազինեանը ելոյթ ունեցաւ նաեւ Հայ ուսանողների միութեան կողմից կազմակերպուած միջոցառմանը: Դեսպան Ղազինեանը ներկայացրեց Հայաստանի առջեւ առկայ մարտահրաւէրները, անդրադարձ կատարեց Հայաստանի պատմութեանը, ելոյթ ունեցաւ մեր երկրում ընթացող զարգացումների, արտաքին քաղաքականութեան եւ մասնաւորապէս Միացեալ Թագաւորութեան հետ յարաբերութիւնների մասին, ինչպէս նաեւ անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին: Ելոյթից յետոյ դեսպանը պատասխանեց ուսանողների հարցերին:
  -   Մամլո հաղորդագրություն