Ճի՞շտ է արդեօք հայերին «ֆաշիստ» եւ «ավազակ» անուանելը


Ճի՞շտ է արդեօք հայերին «ֆաշիստ» եւ «ավազակ» անուանելը

  • 28-03-2012 14:18:02   | Հայաստան  |  Յօդուածներ
«Ինչպէս են պատմութիւն դասաւանդում Հայաստանում եւ Ադրբեջանում» «Յօդուած յօդուածից յետո» նախագիծը թոյլ է տալիս պատկերացում կազմել Պատերազմի եւ խաղաղութեան լուսաբանման ինստիտուտի հրապարակած յօդուածների վրայ կատարուող աշխատանքի եւ այն խնդիրների մասին, որոնց բախւում են մեր լրագրողները խմբագրական աշխատանքի ողջ ընթացքում: Ադրբեջան. ազգային պատկանելութեան խնդիրը եւ հակամարտութեան հետեւանքները հեշտ չէ յաղթահարել Երբ մասնակցում էի Վրաստանի Լրագրութեան եւ լրատուամիջոցների կառավարման կովկասեան դպրոցում կրթական ծրագրի համար նախատեսուած հարցազրոյցին, պրոֆէսոր Թինաթին Ցոմայեան ինձ մի հարց տուեց`արդեօ՞ք դէմ չէի լինի հայ ուսանողի հետ սովորել: «Այդ հայ ուսանողը Լեռնային Ղարաբաղից է», - յաւելեց նա: Ես գիտէի, որ բացասական պատասխանի դէպքում կարող էի հրաժեշտ տալ կրթական ծրագրին, բայց չկարողացայ ինձ զսպել: «Դուք Լեռնային Ղարաբաղից հայ ուսանող ունէ՞ք: Այդ դէպքում ինձանից հանդուրժողականութիւն մի ակնկալէք: Դա ադրբեջանական տարածք է: Ձեր դպրոցում պէտք է ադրբեջանցիներ սովորէին», - ասացի ես: Ես ծնուել եմ Ադրբեջանի հիւսիսում եւ ազգութեամբ աւար եմ, այդ պատճառով իմ ընտանիքին յաջողուել է զերծ մնալ ղարաբաղեան պատերազմի ծանր հետեւանքներից: Մենք չենք տեսել իրենց տները լքած եւ հարազատներից զրկուած փախստականներին, երբեք կրակոցնէր չենք լսել եւ մարդկայն զոհերի ականատես չենք եղել: Այնուամենայնիւ, ադրբեջանցի բազում այլ երիտասարդների նման, լրատուամիջոցների եւ դասախօսների ազդեցութեան տակ`ես նոյնպէս ատում էի հայերին: Բարեբախտաբար, ինձ թոյլ տուեցին մասնակցել կրթական ծրագրին: Լրագրութեան դպրոցում անցկացրած առաջին օրուայ ընթացքում Թբիլիսիի սրճարաններից մէկում հաւաքուած բոլոր ուսանողները ծանօթանում էին միմեանց հետ: Մենք պարզապէս մեր անուններն էինք ասում եւ ոչ մի պատկերացում չունէինք միմեանց ազգային պատկանելութեան մասին: Ես նստել էի շագանակագոյն աչքերով, ժպտերես մի աղջկայ կողքին: Նրա բարեհամբոյր վերաբերմունքը գրաւեց ինձ, եւ կարծելով, թէ նա վրացուհի է, սկսեցի խօսել նրա հետ: Միայն լսարանում պարզեցի, որ զրուցակիցս ազգութեամբ հայ Լիլիթ Ասրեանն էր`Լեռնային Ղարաբաղից: Կարճ ժամանակ անց, մոռացայ իմ կանխակալ վերաբերմունքը հայ ուսանողուհու նկատմամբ: Խմբակային աշխատանքների ժամանակ նրա հաղորդած դրական լիցքերը ստիպում էին ինձ ժպտալ, իսկ շատ շուտով ես ամբողջութեամբ վերանայեցի իմ նախկին հայեացքները: Նա հիանալի անձնաւորութիւն էր, ոչ թէ սովորական հայ: Ի վերջոյ, Լիլիթը դարձաւ իմ լաւագոյն ընկերուհին: Մենք երբեք չենք քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը`գիտակցելով, որ դա մեզ ոչինչ չի տայ: Սակայն մեզ հետ սովորող այլ հայ ուսանողների հետ միասին, Լիլիթը ստիպեց ինձ հրաժարուել հայերի նկատմամբ ունեցած իմ նախապաշարմունքներից: Ադրբեջան վերադառնալուց յետոյ, յաճախ եմ քննադատութեան ենթարկուել ընկերներիս եւ գործընկերներս կողմից`հայերի նկատմամբ ունեցած հանդուրժողական մօտեցման պատճառով: Նոյն խնդիրներին բախուեցի հայկական եւ ադրբեջանական պատմութեան դասագրքերի մասին պատմող համատեղ յօդուածը պատրաստելու ընթացքում: Երբ ադրբեջանցի աշակերտին հարցրեցի`«ճի՞շտ է արդեօք հայերին «ֆաշիստէ եւ «ավազակէ անուանելը դասագրքերումէ, նրա ուսուցչուհին բարկացաւ: Նա ինձ մեղադրեց «սխալէ հարցեր տալու եւ նրա աշակերտների «ուղեղները լուանալուէ մէջ: ուսուցչուհու կարծիքով`հայերին նման բառերով բնորոշելը ճիշտ էր եւ քննարկման ենթակայ չէր: Ադրբեջանի պատմութեան դասագրքերից մէկի հեղինակը`Թոֆիգ Վելիեւը, ինձ մեղադրեց երկրի ազգային շահերի դէմ գործելու մէջ, երբ նրան հարցրեցի, թէ ինչու էր հայերին որպէս «ֆաշիստներ» ներկայացնում իր գրքում: Նա ասաց, որ ես հայերի կողմնակիցն էի եւ որ ես պէտք է փոխեմ իմ վարմունքը: Հարցազրոյցնէր անցկացնելիս, ես աշխատում էի հնարաւորինս շատ հարցեր տալ զրուցակիցներիս. այդ ամէնը կասկածելի թուաց հարցազրոյցին մասնակցող աշակերտուհու`Գիւլջեննեթ Յուսեյնլիի պապիկին, եւ վերջինս ինձ հարցրեց, թէ արդեօք որեւէ բան գիտեմ ղարաբաղեան պատերազմի մասին: «Չեմ կարծում, թէ բաւարար գիտելիքներ ունէք այս հարցը լուսաբանելու համար: Դուք այնպիսի սադրիչ բնոյթի հարցեր էք տալիս: Ի հարկէ, երիտասարդներն ատելու են նրանց [հայերին]: Հէնց այդպէս էլ պէտք է լինի», - ասաց նա: Դպրոցականի պապիկը գիտէր, որ ես Ադրբեջանի հիւսիսում եմ մեծացել, որը հիմնականում ազգային փոքրամասնութիւններով է բնակեցուած, եւ ասաց, որ իմ ազգային պատկանելութեան պատճառով ես անաչառ չեմ լինի յօդուածի պատրաստման ընթացքում: Բացի այդ, իմ դիմագծերը նոյնպէս խնդիրներ էին առաջացնում: Քանի որ ադրբեջանցիներին բնորոշ արտաքին չունեմ, մարդիկ ինձ հարցնում էին, թէ արդեօք խառն ամուսնութեան ծնունդ եմ: Երբ ասում էի, որ ազգութեամբ աւար եմ, նրանք աւելի զգուշաւոր էին դառնում: «Ավարը չպէտք է Լեռնային Ղարաբաղի խնդրի նման թեմաներ լուսաբանի: Պէտք է ազգութեամբ ադրբեջանցի լինէք, որպէսզի կարողանաք հասկանալ, թէ ինչ ենք մենք իրականում զգում», - ասաց զրուցակիցներիցս մէկը: Ադրբեջանի կրթութեան նախարարութեան հրատարակչական բաժնի ղեկավար Ֆայիգ Շահբազլին շատ բարեհամբոյր էր հարցազրոյցի ընթացքում, բայց յետոյ նա կանգ առաւ եւ հարցրեց իմ ազգային պատկանելութեան մասին: Վախենալով, որ Շահբազլին կ'ասի նոյնը, ինչ հարցազրոյցների նախորդ մասնակիցները, ես պատասխանեցի. «Երկու ծնողներս էլ ադրբեջանցիներ են»: Այսպէս` կեանքումս առաջին անգամ ստեցի իմ ազգային պատկանելութեան մասին: Այնուամենայնիւ, պէտք է նշել, որ ոմանք ողջունում էին յօդուածի պատրաստման գաղափարը`պատմել այն մասին, թէ ինչպէս են հայկական եւ ադրբեջանական պատմութեան դասագրքերում նկարագրում հակառակ կողմին: Որպէս կանոն, նման մարդիկ միջին տարիքի ադրբեջանցիներն էին, ովքեր հայ ընկերներ են ունեցել հակամարտութիւնից առաջ: Շահլայ Սուլթանովան ազատ լրագրող է Ադրբեջանում: Կովկաս
  -   Յօդուածներ