Ըստ ԱԱԾ-ի, կաշառք ստանալու պահին ձերբակալուել է ոստիկանութեան հետաքննիչը


Ըստ ԱԱԾ-ի, կաշառք ստանալու պահին ձերբակալուել է ոստիկանութեան հետաքննիչը

  • 28-03-2012 17:22:44   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 28-ին Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութեան եւ Ոստիկանութեան կողմից իրականացուած համատեղ օպերատիւ–հետախուզական միջոցառումների արդիւնքում բացայայտուել է պաշտօնատար անձի կողմից կաշառակերութեան դէպք: ինչպէս «Նոյեան Տապան»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից, քաղաքացի Հ-ի նկատմամբ քրէական հետապնդում չիրականացնելու դիմաց նրանից 500 ԱՄՆ դոլար կաշառք գումար ստանալու պահին, ձերբակալուել է Երեւանի «Կենտրոն»Ոստիկանութեան բաժնի, հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ, ոստիկանութեան լեյտենանտ Արթուր Յովսէփեանը: ՀՀ Ազգային անվտանգութեան ծառայութեան կողմից նախապատրաստւում են նիւթեր Ա. Յովսէփեանի նկատմամբ ՀՀ Քր. Օր-ի 311 յօդուածի /կաշառք ստանալ/ յատկանիշներով քրէական գործ յարուցելու համար:
  -   Հասարակութիւն