Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել կոմպոզիտոր Ալեքսանդր Յարութիւնեանի մահուան կապակցութեամբ` արուեստագէտի ընտանիքին


Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել կոմպոզիտոր Ալեքսանդր Յարութիւնեանի մահուան կապակցութեամբ` արուեստագէտի ընտանիքին

  • 28-03-2012 19:08:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Սերժ Սարգսեանը մարտի 28-ին ցաւակցական հեռագիր է յղել անուանի կոմպոզիտոր, պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Յարութիւնեանի մահուան կապակցութեամբ: Վաստակաշատ արուեստագէտի ընտանիքին, հարազատներին եւ նրա արուեստի երկրպագուներին ուղղուած Նախագահի ցաւակցական հեռագրում ասուած է. «Խոր ցաւով տեղեկացայ հայ մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Յարութիւնեանի մահուան մասին: Ալեքսանդր Յարութիւնեանը պատկանում է այն սերնդին, որը նոր դարաշրջան բացեց հայ երաժշտութեան պատմութեան մէջ, եւ ինքն էլ այդ սերնդի ամենաինքնատիպ եւ ականաւոր ներկայացուցիչներից էր: Նա թողել է մեծ ու փառահեղ ժառանգութիւն, որ մեր ազգային երաժշտական արուեստի անբաժանելի մասն է եւ հարստութիւնը»: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Մամլո հաղորդագրություն