Շուկայում յայտնաբերուել է չմակնշուած ձուերի խմբաքանակ


Շուկայում յայտնաբերուել է չմակնշուած ձուերի խմբաքանակ

  • 29-03-2012 13:20:55   | Հայաստան  |  Տնտեսութիւն

ՀՀԳՆ սննդամթերքի անվտանգութեան պետական ծառայութիւնը տեղեկացնում է, որ շուկայում յայտնաբերուել է չմակնշուած ձուերի խմբաքանակ: Ծառայութեան տեսուչների կողմից այս պահին իրականացւում են համապատասխան գործողութիւններ` ձուի նշուած խմբաքանակը շուկայից ամբողջութեամբ դուրս բերելու ուղղութեամբ: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից կոչ են անում քաղաքացիներին` ցուցաբերել զգուշաւորութիւն, իսկ նման խախտումների դէպքեր յայտնաբերելու դէպքում զանգահարել Ծառայութեան թէժ գծի հեռախօսահամարով (45-74-21):
  -   Տնտեսութիւն