Բարելաւուում է երկրի գործարար միջավայրը


Բարելաւուում է երկրի գործարար միջավայրը

  • 29-03-2012 17:38:48   | Հայաստան  |  Հասարակութիւն
Mարտի 29-ի նիստում Հայաստանի կառավարութիւնն իր նախկին մի շարք որոշումներում կատարել է փոփոխութիւններ եւ լրացումներ, որոնց շնորհիւ վերանում է պետական մարմինների կողմից ծառայութիւն ստանալու նպատակով իրաւաբանական անձի կանոնադրութեան գրանցման վկայական կամ դրա պատճէնի ներկայացման պարտադիր պահանջը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, որոշման ընդունումը բխում է Հայաստանի գործարար միջավայրի բարելաւման ծրագրից: Կառավարութեան որոշմամբ «հասայ Գրուպէ ՍՊԸ կողմից իրականացուող ներդրումային ծրագրով 2012 թ. մարտի 25-ից մինչեւ յունիսի 1-ը ներառեալ ներմուծուող 300 մլն դրամը գերազանցող արժէքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկէտը յետաձգուել է մինչեւ 2015 թ. մարտի 25-ը: Ընկերութիւնը նախատեսում է «Երեւան ՋԷԿ» ՓԲԸ տարածքում կառուցել մօտ 3 հազար քմ մակերեսով գործարան` ջուր ածխային վառելիք արտադրելու նպատակով եւ տարեկան արտադրել մօտ 0.91 մլն տոննա վառելիք, ստեղծել առնուազն 45 նոր աշխատատեղ: Վարչապետի դիտարկմամբ որոշումն իր դրական ազդեցութիւնն է թողնելու նաեւ սակագների վրայ, որովհետեւ արտադրուող էլեկտրաէնեգիայի ինքնարժէքն աւելի ցածր է լինելու: Վերաբաշխում կատարելով 2012 թ. պետբիւջէում, փոփոխութիւններ եւ լրացումներ` իր նախկին որոշումներից մէկում, կառավարութիւնը 6 մլն դրամ է յատկացրել ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեանը` Արաքս գետի գարնանային հեղեղումների ու սելաւի ժամանակ գետի առափնեայ բնակավայրերի բնակչութեան անվտանգութիւնն ապահովելու, գիւղատնտեսական հողատեսքերն ու հողատարածքները վարարումից, սելաւից ու ջրածածկումից պաշտպանելու նպատակով ափամերձ կառոյցների առաւել վտանգաւոր հատուածներն ի յայտ բերելու եւ համապատասխան փաստաթղթերը պատուիրելու համար: «Արտակարգ իրավիճակների նախարարն ինձ ներկայացրել է վերլուծական նիւթ, որը վերաբերում է վարարման ռիսկերին, - ասել է վարչապետը: - Դրանցից ելնելով սպասում եմ պատկան մարմինների առաջարկութիւններին` կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար: Այսօր յատկացուած գումարով կը կազմուեն եօթ ռիսկային կէտերում կատարուելիք աշխատանքի նախագծերը: Անհրաժեշտ է համանման աշխատանք կատարել երկրի ամբողջ տարածքում»: Գործադիրը որոշել է Երեւանի քաղաքապետին լիազօրել ՀՀ անունից «Աւագ-շինէ ՍՊԸ հետ կնքել Երեւան քաղաքի Թումանեան, Նալբանդեան, Աւագ Պետրոսեան փողոցներով եւ Սայաթ-Նովայի պողոտայով պարփակուած տարածքում սեփականութեան օտարման գործընթացի ընթացքում պետութեան եւ ձեռք բերողի իրաւունքները, պարտականութիւններն ու պատասխանատուութիւնը սահմանող պայմանագրեր, որոնց կնքումից յետոյ հնարաւոր կը լինի նշուած տարածքի նկատմամբ ճանաչել նոր բացառիկ` գերակայ հանրային շահ եւ աւարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, ինչպէս նաեւ տարածքում կառուցուած շէնքից համապատասխան տարածքը յանձնել ՀՀ ոստիկանութեանը: ՀՀ թռիչքային տեղեկատուութեան գօտու սահմաններում Եւրոկոնտրոլ միջազգային կազմակերպութեան Մայրուղային գանձումների բազմակողմանի համակարգում Հայաստանի տեխնիկական ինտէգրումից յետոյ` 2011 թ. մատուցուած աերոնաւիգացիոն ծառայութիւնների դիմաց «հայաերոնաւիգացիաէ ՓԲԸ-ին վճարելու նպատակով գործադիրը ՀՀ ԿԱՅ քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեանը յատկացրել է 4 հազար 457.70 եւրոյին համարժէք դրամ: Կառավարութիւնն իր նիստում որոշել է ՀՀ ԿԱՅ պետգոյքի կառավարման վարչութեանը յանձնուած անշարժ գոյքը` Երեւանի կենտրոնի տարբեր հասցէներում գտնուող շէնքերի առաջին հարկերի տարածքները, որտեղ գործում են արհեստանոցնէր եւ մանկական ստուդիաներ, երեք տարի ժամկէտով, անհատոյց օգտագործման իրաւունքով յանձնել «գեղագիտութեան ազգային կ'ենտրոնէ ՊՓԲ ընկերութեանը: Կառավարութեան որոշմամբ 20 հատ նօթբուք համակարգիչ հետ է վերցուել «ՀՀ կառավարութեան աշխատակազմ»ՊԿՀ-ից եւ ամրացուել «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարութեան աշխատակազմ» ՊԿՀ-ին: Նշուած սարքերը կ'օգտագործեն նախարարարութեան հաւատարմագրման եւ արտօնագրման գործակալութեան եւ «Արտակարգ իրավիճակների բնագաւառում ծրագրերի իրականացման գրասենեակ» պետական հիմնարկի աշխատակիցները:
  -   Հասարակութիւն