Ալեքսանդր Յարութիւնեանի յուղարկաւորութիւնը տեղի կ'ունենայ մարտի 31-ին, Կոմիտասի անուան պանթէոնում


Ալեքսանդր Յարութիւնեանի յուղարկաւորութիւնը տեղի կ'ունենայ մարտի 31-ին, Կոմիտասի անուան պանթէոնում

  • 29-03-2012 19:32:25   | Հայաստան  |  Հասարակութիւն

Վարչապետ Տիգրան Սարգսեանի գլխաւորութեամբ մարտի 29-ին կառավարութիւնում տեղի է ունեցել ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Յարութիւնեանի մահուան կապակցութեամբ ստեղծուած կառավարական յանձնաժողովի նիստը: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը ներկայացրել է յուղարկաւորութեան նախապատրաստական աշխատանքները: Կառավարական յանձնաժողովը տեղեկացնում է, որ Ալեքսանդր Յարութիւնեանի հոգեհանգստի արարողութիւնը տեղի կ'ունենայ մարտի 30-ին, ժամը 18:00-20:00-ին` Երեւանի Սուրբ Յովհաննէս եկեղեցում: մարտի 31-ին, Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում` ժամը 12:00-14:00-ին տեղի կ'ունենայ Ալեքսանդր Յարութիւնեանի վերջին հրաժեշտը, այնուհետեւ` յուղարկաւորութեան արարողութիւնը` Կոմիտասի անուան պանթէոնում:
  -   Հասարակութիւն