Էդուարդ Նալբանդեանն մասնակցել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպուած միջազգային գիտաժողովի բացմանը


Էդուարդ Նալբանդեանն մասնակցել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպուած միջազգային գիտաժողովի բացմանը

  • 02-04-2012 16:55:55   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ապրիլի 2-ին ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանն այցելել է Խաչատուր Աբովեանի անուան պետական մանկավարժական համալսարան, որտեղ մասնակցել է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միամսեակի շրջանակներում կազմակերպուած «միջմշակութային հաղորդակցութիւնը օտար լեզուների ուսուցման միջոցովէ միջազգային գիտաժողովի բացման արարողութեանը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Է.Նալբանդեանը նշել է, որ Հայաստանում բարի աւանդոյթ են դարձել Ֆրանկոֆոնիային նուիրուած ամենատարբեր բնոյթի միջոցառումները, այդ թւում` գիտական համաժողովները: Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ, ֆրանկոֆոնիան նպաստում է տարբեր մայրցամաքներում ապրող, սակայն նոյն արժէքները դաւանող ժողովուրդների մերձեցմանն ու մշակութային առաւել սերտ համագործակցութեանը: Նախարարը նշել է, որ Հայաստանը, կարեւորում է իր մասնակցութիւնը միջմշակութային երկխօսութեան ֆորում հանդիսացող Ֆրանկոֆոնիային, քանզի համոզուած է, որ այն ընձեռում է առաւել սերտ փոխճանաչելիութեան եւ համագործակցութեան հնարաւորութիւններ:
  -   Հասարակութիւն