Ներողութիւն մէկ մարդու անարգելու համար, եւ ոչ մի ներողութիւն 1.5 միլիոն մարդ սպանելու համար


Ներողութիւն մէկ մարդու անարգելու համար, եւ ոչ մի ներողութիւն 1.5 միլիոն մարդ սպանելու համար

  • 06-10-2010 14:00:57   | Հայաստան  |  Յօդուածներ
2008 թուականին Ալաբամայում գործող ,հարաւային աղքատութեան իրաւական կ'ենտրոնէ (SPLC) շահոյթ չհետապնդող, քաղաքացիական իրաւունքների կազմակերպութիւնը` ,ժխտման պետութիւն. Թուրքիան միլիոններ է ծախսում Հայոց ցեղասպանութիւնը քօղարկելու համարէ խորագիրը կրող մի յօդուած էր հրապարակել: Սա մերկացումն էր Հայոց ցեղասպանութեան իրողութեան ժխտման համար Թուրքիայի կառավարութեան կողմից Միացեալ Նահանգների պետական գործիչների վրայ ճնշում գործադրելու եւ ակադեմիականներին գրաւելու հանգամանօրէն մշակուած եւ չարամիտ ջանքերի: Ըստ SPLC-ի յօդուածի, ,թուրքիան քաղաքական ճնշում է գործադրում եւ միլիոնաւոր դոլարներ ծախսում Միացեալ Նահանգներում` Հայոց ցեղասպանութիւնը քօղարկելու համար…. Ժխտող պատմաբանները, որոնք կասկածանքներ են մոգոնում Հայոց ցեղասպանութեան մասին …. վարձատրւում են Թուրքիայի կառավարութեան կ'ողմիցէ: Այս ընդհանուր յայտարարութիւններից յետոյ, SPLC-ը յիշատակում է յատկապէս Գիւնտեր Լեւիին որպէս ,թուրքիայի կառավարութեան կողմից ամէն տարի հարիւր հազարաւոր դոլարների ֆինանսաւորում ստացող ամերիկացի ակադեմիականների, ազդեցութեան փերեզակների եւ կայքէջերի օպերատորների ցանցի առաւել ակտիւ անդամի, որն աջակցում է Հայոց ցեղասպանութեան ժխտմանը….է: Լեւին Մասաչուսէթսի համալսարանի քաղաքագիտութեան վաստակաւոր պրոֆէսոր է եւ իր դասախօսութիւններում ու աշխատութիւններում Հայոց ցեղասպանութիւնը բնութագրում է որպէս թուրքական ,անճարակ կառավարմանէ հետեւանք, եւ ոչ թէ նախապէս ծրագրուած զանգուածային բնաջնջում: Նա նմանատիպ յայտարարութիւն էր արել իր`,հայերի ջարդերը Օսմանեան Թուրքիայում. վիճարկելի Ցեղասպանութիւնէ վիճահարոյց գրքում, որը 2005 թուականին հրատարակել էր Իւտայի համալսարանը: SPLC-ի յօդուածի հրապարակումից շատ չանցած, քաղաքացիական իրաւունքների պաշտպանութեան այս խմբի դէմ, պրոֆէսոր Լեւիի անունից 8 միլիոն դոլարի զրպարտութեան հայց ներկայացրին փաստաբաններ Դեյուիդ Սօլցմանն ու Բրիւս Ֆայնը` Ամերիկայի թուրքական իրաւական պաշտպանութեան հիմնադրամից (TALDF), որն ըստ TALDF-ի կայքէջի` ,առատօրէն աջակցութիւն է ստանում Ամերիկայի թուրքական կոալիցիայի կ'ողմիցէ: Մինչ ամերիկեան դատարանը կը պատրաստուէր ճշտել այս մեղադրանքի իսկութիւնը, SPLC-ը համաձայնեց դատարանից դուրս գործը կարգաւորել` հրապարակելով ,հերքում եւ ներողութիւնէ եւ խոստանալով վճարել չյայտարարուած գումար պրոֆէսոր Լեւիին: Եթէ SPLC-ի դատական գործը չկարգաւորուէր, ապա TALDF-ը բարդ խնդրի առաջ կը կանգնէր` դատարանի առջեւ պէտք է ապացուցէր, որ պրոֆէսոր Լեւիին զրպարտել են: Դատը շահելու համար, TALDF-ը պէտք է փաստեր, որ SPLC-ն այդ մեղադրանքները ներկայացրել է ,չարամիտ դիտաւորութեամբէ եւ ,ճշմարտութեան բացարձակ անտեսմամբէ: Բացի այդ, TALDF-ի փաստաբանները պէտք է ցոյց տային, որ վաղուց թոշակի անցած 87-ամեայ պրոֆէսորը, իրական ֆինանսական կորուստներ է կրել, աշխատանքից ազատուել է կամ նրա պայմանագիրը չեղեալ է յայտարարուել, ուղղակի այդ յօդուածի հետեւանքով: SPLC-ի կողմնակիցներից ոմանք զարմացել էին, որ SPLC-ն որոշեց կարգաւորել դատական գործը, քանի որ քիչ հաւանական էր, որ դատը չշահէր: Հաւաստի աղբիւրներից տեղեկացել եմ, որ SPLC-ն դատական գործը կարգաւորեց, որպէսզի նուազեցնի փաստաբանական վճարները, ինչպէս նաեւ, ամենայն հաւանականութեամբ պրոֆէսոր Լեւին համաձայնութեան է եկել շատ աւելի քիչ գումարով, քան 8 մլն դոլարը, որը նա նախապէս պահանջում էր: Դատական գործը թողնելով հետեւում, SPLC-ը կարող է կրկին նուիրուել քաղաքացիական իրաւունքների պաշտպանութեան իր առաքելութեանը: SPLC-ն իր հրաժարագրում նշել էր. ,այժմ մենք գիտակցում ենք, որ սխալ ենք հասկացել պրոֆէսոր Լեւիի ուսումնասիրութիւնը, սխալ էր պնդել, թէ նա մաս է կազմում թուրքական կառավարութեան կողմից ֆինանսաւորուող ցանցի, ինչպէս նաեւ սխալ է ենթադրել, որ ցանկացած գիտնական, որը հարցականի տակ է դնում Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը, անխուսափելիօրէն ֆինանսական գործարքների մէջ է մտնում Թուրքիայի կառավարութեան հետ: Սոյնով հրաժարւում ենք այն պնդումից, որ պրոֆէսոր Լեւինը վարձատրուել կամ վարձատրւում է Թուրքիայի կառավարութեան կողմից…. Խորապէս ցաւում ենք մեր սխալների համար եւ անկեղծօրէն հայցում ենք պրոֆէսոր Լեւիի ներողամտութիւնըէ: Ի պատասխան կարգաւորման դէմ արտայայտուող SPLC-ի կողմնակիցների բողոքների, կազմակերպութեան հանրային կապերի խօսնակ Փեննի Վիւերը, յայտարարեց. ,սոյն հարցի կարգաւորումը չի նշանակում, որ մենք հաւանութիւն ենք տալիս պարոն Լեւիի տեսակէտներին կամ կողմ ենք նրան: Սակայն մենք գիտակցում ենք, որ սխալ ենք ներկայացրել նրա հայեացքները եւ սխալմամբ ասել, որ նա դրամ է վերցնում Թուրքիայի կառավարութիւնից: Դա սխալմունք էր, որի համար ներողութիւն ենք խնդրումէ: Յօդուածի բնագիրը, որի հետեւանքով այս դատն էր բացուել, դեռեւս տեղադրուած է SPLC-ի կայքէջում: Աւելորդ է ասել, որ որեւէ մէկին չպէտք է զրպարտել Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ իր տեսակէտներն արտայայտելու համար, անկախ այն բանից, թէ որքան սխալ կամ վիրաւորական են դրանք: Եթէ կոնկրէտ փաստ չունենք մեր ձեռքին, չի կարելի ենթադրել, որ Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ աղաւաղուած յայտարարութիւններ կատարողներն անպայմանօրէն թուրքերից փող են ստանում կամ նրանք Թուրքիայի կառավարութեան գործակալներ են: Ե'վ գովելի, եւ' հեգնական է, որ թուրքական շահերի խմբի փաստաբանները պատրաստ են բազմամիլիոն դոլարների հայց ներկայացնել Միացեալ Նահանգներում, իբր իրենց պաշտպանեալի քաղաքացիական իրաւունքները պաշտպանելու համար: Սակայն, Թուրքիայում իւրաքանչիւր ոք, ով յանդգնում է խօսել Հայոց ցեղասպանութեան մասին, վտանգի է ենթարկւում ճշմարտութիւնն ասելու համար` մեղադրուելով եւ մի քանի տարով յայտնուելով բանտում` ըստ Թուրքիայի Քրէական օրէնսգրքի 301-րդ խայտառակ յօդուածի, որն արգելում է ,վիրաւորել թուրքականութիւնըէ: Եթէ TALDF-ը, իրօք շահագրգռուած է քաղաքացիական իրաւունքների պաշտպանութեամբ, պէտք է իր հսկայական միջոցները յատկացնի 301-րդ յօդուածի վերացման համար, որը զգալիօրէն կը նուազեցնի առատաձեռն դոնորների ֆինանսական օժանդակութիւնն ու իր գործունէութիւնը կը կասեցուի:   ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ ,կալիֆորնիայ կ'ուրիերէ թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ.` Ռ.Աւագեանի
  -   Յօդուածներ