ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈՅ ՍԱՀԱԿԵԱՆԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ<br /> ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՈՒԱՅ ԱՌԹԻՒ


ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈՅ ՍԱՀԱԿԵԱՆԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՈՒԱՅ ԱՌԹԻՒ

  • 05-10-2010 14:03:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
Սիրելի ուսուցիչներ Շնորհաւորում եմ ձեզ մասնագիտական այս գեղեցիկ տօնի առթիւ եւ սրտի խորքից բխող ջերմ խօսքեր ու անկեղծ բարեմաղթանքներ յղում բոլորիդ: Մեծ պատասխանատուութիւն եւ ծանր բեռ է ընկած ձեր ուսերին: Դուք կրթում ու դաստիարակում էք մեր երեխաներին, ովքեր հերոսական Արցախի ապագան են ու վաղուայ տէրը: Այդ ապագան մեծապէս կախուած է նաեւ ձեր ամենօրեայ տքնաջան աշխատանքից, նրանից, թէ ինչպէս էք դուք այսօր իրականացնում այդ չափազանց կարեւոր առաքելութիւնը: Մեր ժողովուրդը միշտ պատուել է ուսուցչին ու խոնարհուել նրա վաստակի առաջ: Այսօր էլ բարձր է ուսուցչի դերը մեր հասարակութեան կեանքում: Եւ դրանով է պայմանաւորուած, որ Արցախի իշխանութիւնները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում ուսուցիչների համար աշխատանքի նորմալ պայմաններ ստեղծելու, կրթութեան որակը բարձրացնելու, ոլորտում առկայ խնդիրները ժամանակին ու արդիւնաւէտ կերպով լուծելու ուղղութեամբ: Վստահ եղէք, այդ գործընթացը կը կրի շարունակական բնոյթ: Թանկագին բարեկամներ Մէկ անգամ եւս շնորհաւորում եմ բոլորիդ եւ մաղթում քաջառողջութիւն, երջանկութիւն ու ամենայն բարիք: Ստեփանակերտ, 5 հոկտեմբերի 2010թ.
  -   Հասարակութիւն