Գաֆէսճէան արուեստի կենտրոնը մասնակցում է Հայաստանում ֆրանսիական գրականութեան օրերին


Գաֆէսճէան արուեստի կենտրոնը մասնակցում է Հայաստանում ֆրանսիական գրականութեան օրերին

  • 01-10-2010 13:51:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանում Ֆրանսիական գրականութեան օրերի շրջանակներում Գաֆէսճէան արուեստի կենտրոնում կը կազմակերպուի յայտնի ֆրանսիացի գրող եւ ռեժիսոր Ալեն Ռոբ-գրիյէին նուիրուած ցուցահանդէսը: Հոկտեմբերի 2-ից 8-ը Գաֆէսճէան արուեստի կենտրոնում անցկացուող ցուցահանդէսը ներկայացնելու է նշանաւոր գրողի անձնական արխիւի տարբեր նմուշներ, որոնք ներկայումս պահւում են ֆրանսիական Mռmoires de l'Edition Contemporaine(IMEC) ինստիտուտում: «ֆրանսիական գրականութեանը նուիրուած այս իւրայատուկ ցուցադրութեամբ Գաֆէսճէան արուեստի կենտրոնն իր հետեւողական մասնակցութիւնն է ցուցաբերում միջազգային մշակութային յարաբերութիւնների կայացմանը: Մենք ուրախ ենք, որ մասնակից ենք դարձել Ֆրանսիական գրականութեան օրերին եւ հնարաւորութիւն ունենք նպաստել Հայաստան-ֆրանսիայ կամրջի ամրապնդմանը», - ասաց Գաֆէսճէան արուեստի կենտրոնի տնօրէնի պաշտօնակատար Վահագն Մարաբեանը: Ալեն Ռոբ-գրիյէին եւ «նոր վէպ» գրական շարժմանը նուիրուած Ֆրանսիական գրականութեան օրերը Երեւանում կազմակերպել են Մշակութային գործունէութեան եւ համագործակցութեան ծառայութեան, «Հայաստանում ֆրանսիական դեսպանատան Գրադարանի Ընկերներ» ընկերակցութեան, Գաֆէսճէան արուեստի կենտրոնի եւ IMEC-ի համատեղ ջանքերով` գրողի այրի Կատրին Ռոբ-գրիյէի անմիջական աջակցութեամբ: Ցուցահանդէսից բացի, միջոցառումների շարքն ընդգրկում է ֆիլմերի ցուցադրութիւններ, դասախօսութիւններ եւ քննարկումներ տարբեր մշակութային օջախներում եւ Բուհ-երում: Ֆրանսիացի նշանաւոր գրող եւ կինոռեժիսոր Ալեն Ռոբ-գրիյեն համարւում է « նոր վէպ» գրական շարժման հիմնադիրներից մէկը: Այդ շարժումը սկիզբ է առել 1950 թուականին` իբրեւ ֆրանսիական դասական վէպի ժանրի վերաիմաստաւորում: Ռոբ-գրիյէի ամենաճանաչուած վէպերից են «Դիտորդը» եւ «Խանդը»: Ռոբ-գրիյեն նաեւ յայտնի է իր սցենարներով, որոնցից մասնաւորապէս կարելի է նշել Ալեն Ռեսնէի 1961 թուականին նկարահանուած «Անցեալ տարի Մարիենբադում» ֆիլմի սցենարը: Վաթսունական թուականների ֆրանսիական կինոյի լաւագոյն նմուշներից մէկը համարուող այդ ֆիլմին յաջորդել են նաեւ այլ ֆիլմեր, որոնց սցենարիստը եւ ռեժիսորը հէնց ինքը` Ռոբ-գրիյեն էր: Գաֆէսճէան արուեստի կենտրոնի առաքելութիւնն է ժամանակակից արուեստի լաւագոյն նմուշները բերել Հայաստան եւ աշխարհին ներկայացնել հայկական մշակոյթի լաւագոյնը: Ոգեշնչուելով իր հիմնադրի` Ջերարդ Գաֆէսճէանի տեսլականով, Կենտրոնն առաջարկում է բազմազան ցուցահանդէսներ, որոնք պատկանում են Ջերարդ Գաֆէսճէանի ժամանակակից արուեստի լայնածաւալ հաւաքածուին: 2009 թուականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճէան արուեստի կենտրոնը, հաւատարիմ իր առաքելութեանը, ցուցադրում է ժամանակակից արուեստի իւրօրինակ գործեր, կազմակերպում դասախօսութիւններ, ֆիլմերի ցուցադրութիւններ, համերգաշարեր եւ կրթական ծրագրեր:
  -   Մամլո հաղորդագրություն