Ճանապարհային ոստիկանութիւն. Բոլոր կազմակերպչական եւ տեխնիկական խնդիրները կը ստանան իրենց վերջնական լուծումը


Ճանապարհային ոստիկանութիւն. Բոլոր կազմակերպչական եւ տեխնիկական խնդիրները կը ստանան իրենց վերջնական լուծումը

  • 04-04-2012 14:59:48   | Հայաստան  |  Հասարակութիւն

Ճանապարհային ոստիկանութեան Երեւանի հաշուառման-քննական բաժնի գործարկմամբ պայմանաւորուած` իրականում դժուարացել է երթեւեկութիւնը դաւիթ բեկի փողոցի հատուածում: այս մասին, արձագանքելով «Lragir.am»էլեկտրօնային կայքում հրապարակուած «Խցանուած բարեփոխում»յօդուածին, ճանապարհային ոստիկանութիւնը տեղեկացնում է, որ 1. Նոր ստորաբաժանման գործարկման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի ներդրման նպատակով Երեւանում նախկինում գործող երեք ստորաբաժանումները 4 օր չեն գործել եւ տրանսպորտային միջոցների այն քանակութիւնը` մօտ 1.500 տրանսպորտային միջոց (Երեւանում օրական գրանցւում եւ հաշուառւում էր 350-400 տրանսպորտային միջոց), որոնց գրանցման եւ հաշուառման գործողութիւնները պէտք է կատարուէին այդ օրերին, կուտակուել եւ ներկայացւում են ապրիլի 3-ից: 2. Շրջանառութեան մէջ են դրուել տրանսպորտային միջոցների հաշուառման համարանիշերում օգտագործուող նոր տառատեսակներ (A, M, Q եւ R), եւ բաւական մեծ թուով տրանսպորտային միջոցների սեփականատէրեր ապրիլի 3-ից դիմում են համարանիշերի փոփոխութեան համար: 3. Ոստիկանութեան ծառայողների կողմից ստորաբաժանում այցելած քաղաքացիների շրջանում կատարուած հարցումներով պարզուել է, որ մեծ թիւ են կազմում նաեւ այն անձինք, ովքեր հետաքրքրութիւնից դրդուած` առանց որեւէ գործողութիւն կատարելու անհրաժեշտութեան, այցելել են նոր բացուած ստորաբաժանում, ընդ որում` իրենց տրասպորտային միջոցներով, որոնք, բնականաբար, կայանել են Դաւիթ Բեկի փողոցում: 4. Չնայած ճանապարհային ոստիկանութեան բազմաթիւ յայտարարութիւններին` մեծ թուով տրանսպորտային միջոցների սեփականատէրեր, այնուամենայնիւ, իրենց տրանսպորտային միջոցը հաշուառման ստորաբաժանում ներկայացնում են, երբ կատարուելիք գործողութեան անհրաժեշտութիւնը չկայ` արհեստականօրէն աւելացնելով զննութեան ենթակայ տրանսպորտային միջոցների հերթը: «Մէկ անգամ եւս յայտարարում ենք, որ տրանսպորտային միջոցի համարանիշի կամ հաշուառման վկայագրի փոփոխութեան, կորած համարանիշերի կամ կորած հաշուառման վկայագրի փոխարէն նորն ստանալու, տրանսպորտային միջոցի գրաւի գրանցման, ինչպէս եւ վարորդական վկայականի հետ կապուած բոլոր գործողութիւնները կատարելու համար տրանսպորտային միջոցը հաշուառման ստորաբաժանում ներկայացնելու անհրաժեշտութիւն չկայ: Տրանսպորտային միջոցը պէտք է ներկայացնել միայն նոր գրանցման, սեփանատիրոջ փոփոխութեան եւ հաշուառման տուեալների փոփոխութեան դէպքում: Ամենեւին չխուսափելով պատասխանատուութիւնից` պատճառուած անյարմարութիւնների համար, հայցում ենք քաղաքացիների ներողամտութիւնը եւ հաւաստիացնում, որ մօտակայ օրերի ընթացքում բոլոր կազմակերպչական եւ տեխնիկական խնդիրները կը ստանան իրենց վերջնական լուծումը եւ նոր ստորաբաժանման գործունէութիւնը կ'իրականացուի բնականոն եղանակով»,- նշւում է Ճանապարհային ոստիկանութեան պարզաբանման մէջ?:
  -   Հասարակութիւն