Հրանուշ Հակոբյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն


Հրանուշ Հակոբյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

  • 04-04-2012 15:08:49   |   |  Մամլո հաղորդագրություն

Հրանոյշ Յակոբեանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւն Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւն կատարած այցի ընթացքում ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը Բեռլինում մասնակցեց նկարիչ Արչի Գալենցի ցուցահանդէսի բացմանը: Ցուցահանդէսը կազմակերպուել էր Գերմանիայի մարդու իրաւունքների պաշտպանութեան կազմակերպութիւնը: Ցուցահանդէսի բացմանը նախարար Հ.Յակոբեանը հանդէս եկաւ ելոյթով` անդրադառնալով հայ-գերմանական յարաբերութիւններին, մասնաւորապէս` մշակութային ծրագրերի շուրջ համագործակցութեանը: Բեռլինում նախարարը հարցազրոյց տուեց հայկական ռադիօյի եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերութեան լրագրողներին: Յաջորդ օրը Հ.Յակոբեանը Պոտսդամում այցելեց գերմանացի յայտնի արեւելագէտ Եօհաննես Լեփսուսի տուն-թանգարան: Հալլէ քաղաքի Մարտին-լիւթերի անուան համալսարանի արեւելագիտութեան ինստիտուտի պրոֆէսոր, «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի տնօրէն դոկտոր, պրոֆէսոր Արմէնուհի Աբգարեանի հետ քննարկուեցին համալսարանի հայագիտական դասընթացի ծրագրէին եւ Լեպսուսի տուն-թանգարանի գործունէութեանն առնչուող հարցեր: Նախարարը հանդիպեց նաեւ Բեռլինի հայ համայնքի ներկայացուցիչներին: Երեք ժամ տեւած հնադիպման ընթացքում Հ.Յակոբեանը ներկայացրեց Հայաստան-սփիւռք գործակցութեան ոլորտում Հայաստանի Հանրապետութեան որդեգրած քաղաքականութեան հիմնական սկզբունքները, պատասխանեց ներկաների հարցերին: Քեօլնի Ս.Սահակ Մեսրոպ եկեղեցում նախարարը մասնակցեց Ծաղկազարդի պատարագին, որին յաջորդեց առաջնորդարանի սրահում համայնքային մշակութային խմբերի կազմակերպած գեղեցիկ համերգը: Նախարարը հանդիպեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանի եւ եկեղեցական խորհրդի անդամներին: Այստեղ Հ.Յակոբեանը հանդիպեց Քեօլնի համայնքի եւ մերձակայ տարածաշրջաններից ժամանած համայնքային գործիչներին: Չորս ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկուեցին համայնքների հիմնախնդիրները: Շտուտգարտի հայ համայնքի ներկայացուցիչները պատրաստակամութիւն յայտնեցին ԵՊՀ սփիւռքագիտութեան ամբիոնի երկու ուսանողի պրակտիկան կազմակելպել իրենց համայնքում: Բոլոր հանդիպումներին նախարարին ուղեկցում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Մարտիրոսեանը: Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւն կատարած այցի ընթացքում ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը պարգեւատրեց Հայաստան-սփիւռք գործակցութեան զարգացման եւ հայպահպանութեան գործում մեծ ներդրում ունեցած Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների: ՀՀ սփիւռքի նախարարութեան ոսկէ մեդալով պարգեւատրուեց Հալլէ քաղաքի Մարտին-լիւթերի անուան համալսարանի արեւելագիտութեան ինստիտուտի պրոֆէսոր, «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի տնօրէն դոկտոր, պրոֆէսոր Արմէնուհի-դրոստ Աբգարեանը եւ «Հայ-Գերմանական նամակագրութիւն» տեղեկատուական հանդէսի գլխաւոր խմբագիր, հրապարակախօս դոկտոր Ռաֆֆի Կանտեանը, «Արշիլ Գորկի»մեդալով` արուեստագէտ, նկարիչ Արչի Գալենցը, «կոմիտասէ մեդալով` դաշնակահար Կ'արինէ Գիլանեանը, «Վիլեամ Սարոյան»մեդալով` Բեռլինի պետական գրադարանի արեւելագիտութեան բաժնի վարիչի տեղակալ Մելինէ Պեհլիւանեանը եւ Բեռլինի հայկական դպրոցի հիմնադիր, տնօրէն Միքայէլ Մինասեանը: Հ.Յակոբեանը ՀՀ սփիւռքի նախարարութեան պատուոգրեր յանձնեց Տ. Սերոբուէ վարդապետ Իսախանեանին, Տ. Տիրատուր քահանայ Սարդարեանին, Բեռլինի հայ համայնքի ատենապետ Վարդգէս Ալեանակին եւ Բեռլինի հայ եկեղեցական եւ մշակութային համայնքի ատենապետ Պետրոս Տիքիճէանին:
  -   Մամլո հաղորդագրություն