Ադրբեջանի նպատակը ոչ թէ ԼՂ խնդրի կարգաւորումն է, այլ իր հանրութեան աչքերին թօզ փչելը. Է.Նալբանդեան


Ադրբեջանի նպատակը ոչ թէ ԼՂ խնդրի կարգաւորումն է, այլ իր հանրութեան աչքերին թօզ փչելը. Է.Նալբանդեան

  • 04-04-2012 16:13:23   | Հայաստան  |  Քաղաքական
Բաքուն միշտ փորձում է շանտաժի ենթարկել Ադրբեջան այցելող պատուիրակութիւններին` կորզելու համար միակողմանի ձեւակերպումներ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ: Այս մասին ապրիլի 4-ի ասուլիսում յայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը, պատասխանելով «Ադրբեջանի իշխանութիւնները Բաքու այցելող բոլոր բարձրաստիճան պաշտօնեաներից փորձում են յայտարարութիւններ կորզել ղարաբաղեան խնդրի վերաբրեյալ, շեշտադրում դնելով տարածքային ամբողջականութեան սկզբունքի վրա»հարցին: Նախարարը յաւելել է, որ «Ադրբեջանական այս փորձերի ջրաղացին ջուր լցնելը օգտակար չի կարող լինել Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացի համար»: Է.Նալբանդեանն ակնյայտ է համարել, որ ինքնորոշման սկզբունքը ոչ միայն միջազգային իրաւունքի սկզբունք է, այլ նաեւ ըստ ՄԱԿ-ի կանոնադրութեան, միջազգային հանրութեան կարեւորագոյն նպատակներից է: Այս սկզբունքն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման հիմքում, որն առաջարկում են եռանախագահները այլ սկզբունքների հետ միասին: «Այն որոշումները եւ յայտարարութիւնները, որոնք ընդունուել են Էահկ-ի շրջանակներում. ես յիշեցնեմ արտգործնախարարների հանդիպումների շրջանակներում յայտարարութիւնները` Հելսինկիում ընդունուած 2008թ. դեկտեմբերին, աթենքում` 2009թ. դեկտեմբերին, Ալմա-աթայում` 2010թ. յուլիսին, ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ Աստանայում 2010 թ. դեկտեմբերին, անցեալ տարի դեկտեմբերին Վիլնիւսում` արտգործնախարարների խորհրդի շրջանակներում: Այս բոլոր ընդունուած յայտարարութիւնների մէջ յստակ նշւում է ինքնորոշման իրաւունքի մասին, եւ եռանախագահները բազմիցս յայտարարել են, նաեւ` ամենաբարձր մակարդակով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պէտք է որոշի իր ճակատագիրը, իր ապագայ կ'արգավիճակըէ: Է.Նալբանդեանն ընդգծել է, որ «Ադրբեջանի կողմից այդ փորձերը, ոչ թէ նպատակ ունեն նպաստել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորմանը, այլ` թօզ փչել իրենց հանրութեան աչքերին: Սա միանշանակ օգտակար չէ կարգաւորման գործընթացի համար»: Նախարարը յոյս է յայտնել, որ միջազգային հանրութեան, եռանախագահների աջակցութեամբ բանակցութիւնները կը շարունակուեն եւ լուծում կը գտնուի այն սկզբունքների հիման վրայ, որոնք առաջարկուած են եռանախագահների կողմից` ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրաւունք եւ տարածքային ամբողջականութիւն:
  -   Քաղաքական