Լեւոն Տէր-Պետրոսեանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ


Լեւոն Տէր-Պետրոսեանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ

  • 04-04-2012 17:22:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-պետրոսեանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկուել են առաջիկայ ընտրութիւններին եւ մասնաւորապէս նրանց օրինականութեան ապահովմանն առնչուող հարցեր: Շեշտուել է նաեւ միջազգային դիտորդական առաքելութիւնների դերակատարութեան կարեւորութիւնը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Պետրի Սալոն եւ Հայ Ազգային Կոնգրէսի կենտրոնական գրասենեակի ներկայացուցիչ Աւետիս Աւագեանը:
  -   Մամլո հաղորդագրություն