Պատգամաւորութեան թեկնածու, ՀՀԿ ներկայացուցիչ Սամուէլ Ֆարմանեանը բողոք է ներկայացրել ...


Պատգամաւորութեան թեկնածու, ՀՀԿ ներկայացուցիչ Սամուէլ Ֆարմանեանը բողոք է ներկայացրել ...

  • 05-04-2012 11:04:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 4–ին պատգամաւորութեան թեկնածու Վլադիմիր Կարապետեանը հեռախօսազանգեր է ստացել թիւ 2 ընտրատարածքային յանձնաժողովի քարտուղարից, ապա` նախագահից, ովքեր տեղեկացրել են, որ նոյն ընտրատարածքում պատգամաւորութեան թեկնածու առաջադրուած` Հայաստանի հանրապետական կուսակցութեան ներկայացուցիչ Սամուէլ Ֆարմանեանից յանձնաժողովը բողոք է ստացել, որը քննարկման է առնելու յաջորդ օրը` ապրիլի 5-ին, ժամը 15:00: Միաժամանակ, Վլադիմիր Կարապետեանը թիւ 2 ընտրատարածքային յանձնաժողովի կողմից պաշտօնապէս չի տեղեկացուել բողոքի բովանդակութեան մասին: Թեկնածու Վլադիմիր Կարապետեանի նախընտրական շտաբը կը ներկայացնի իր փաստարկները եւ մամուլին մեկնաբանութիւններ կը տայ` յանձնաժողովի նիստից յետոյ, երբ տեղեկանայ խնդրոյ առարկային եւ լսի բողոքօղին: (Նիստը տեղի է ունենալու հետեւեալ հասցէով. Նոր Նորք վարչական շրջան, Գայի 17, Դանիէլեանի անուան արուեստի դպրոց)
  -   Մամլո հաղորդագրություն