Ռալֆ Յիրիկյանը պարգեւատրուել է ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Ոսկէ մեդալով<br />


Ռալֆ Յիրիկյանը պարգեւատրուել է ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան Ոսկէ մեդալով

  • 28-09-2010 20:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը սեպտեմբերի 28-ին «վիվասել-ՄՏՍ» ընկերութեան գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկյանին պարգեւատրել է նախարարութեան Ոսկէ մեդալով` կրթութեան ոլորտում զգալի ներդրման համար: Ա.Աշոտեանը նշել է «վիվասել-ՄՏՍ» ընկերութեան գործունէութեան մոդելի բարձր արդիւնաւէտութիւնը` յայտնելով, որ նախարարութիւնը եւս հետեւում է այդ սկզբունքներին: Ռ.Յիրիկյանը, շնորհակալութիւն յայտնելով պարգեւի համար, նշել է, որ այդպիսի գնահատականը ստիպում է աւելի մեծ պատասխանատւութեամբ մօտենալ կորպորատիվ պատասխանատւութեան սկզբունքներին: «Տարիներ շարունակ առաւել կարեւոր ոլորտները` մշակոյթը, կրթութիւնը, առողջապահութիւնը, բնապահպանութիւնը եւ գիտութիւնը եղել են «վիվասել-ՄՏՍ»-ի ուշադրութեան կենտրոնում»,- ասել է ընկերութեան գլխաւոր տնօրէնը` յաւելելով. «Մենք հաւատում ենք մեր երկրի ապագային, սակայն այն չի կարող աւելի լաւը լինել, եթէ կորիզը, այսինքն` երիտասարդ սերնդի կրթութիւնը, չապահովուի անհրաժեշտ մակարդակով»: Ըստ «ՆՏ»-ին ընկերութեան տրամադրած տեղեկանքի, հեռահաղորդակցության ոլորտում ուսանողների տեսական եւ գործնական գիտելիքները համատեղելուն միտուած Կարիերայի զարգացման ծրագրի շրջանակներում «վիվասել-ՄՏՍ» ընկերութիւնն արդէն համագործակցում է Հայաստանեան 32 բուհերի հետ: Ծրագրի իրականացման աւելի քան մէկ տարուայ ընթացքում տեղական եւ արտասահմանեան համալսարանների շուրջ 4400 ուսանող մասնակցել է հրավիրյալ դասախոսութիւնների, աւելի քան 140-ը այցելել են վիվասել-ՄՏՍ դպրոց, 150 ուսանող էլ` ընկերութեան տարբեր վարչութիւններում անցել են ուսումնական պրակտիկա` ստանալով «վիվասել-ՄՏՍ»-ի աշխատակիցների մասնագիտական խորհրդատւութիւնը:
  -   Հասարակութիւն