Րաֆֆի Յովհաննիսեան. 9-կողմանի համալիր պատասխանատուութեան ստանձնումը քայլ է, եթէ, ի հարկէ, կայանայ


Րաֆֆի Յովհաննիսեան. 9-կողմանի համալիր պատասխանատուութեան ստանձնումը քայլ է, եթէ, ի հարկէ, կայանայ

  • 06-04-2012 15:24:01   | Հայաստան  |  Քաղաքական

Աննախադէպ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրութիւնների պարագայում «Ժառանգութիւն» կուսակցութիւնը առաջատար է լինելու Երեւանում եւ ողջ Հայաստանում: «Նոյեան տապան»-ի մամուլի սրահում ԶԼՄ-ների հետ մինչընտրական վերջին` ապրիլի 6-ի, հանդիպմանը այս մասին յայտարարեց «Ժառանգութիւն»կուսակցութեան առաջնորդ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Յովհաննիսեանը: «Եթէ մէկ շաբաթ առաջ ես ասում էի, որ «Ժառանգութիւնը»կը լինի առաջատարների եռեակում, ապա հիմայ ամենայն վստահութեամբ եւ համեստութեամբ ասում եմ` նուազագոյնը երկրորդ տեղն ենք վերցնելու հանրապետութեան ողջ տարածքումէ: Ր.Յովհաննիսեանը տեղեկացրեց, որ ապրիլի 9-ին մեկնարկում է «Ժառանգութեան»` խորհրդարանական ընտրութիւններում դէպի յաղթանակ տանող նախընտրական արշաւը: նշելով, որ առաջիկայ երկու օրերին տեղի կ'ունենայ Ճրագալոյցի Սբ. Պատարագը եւ կնշուի յիսուս Քրիստոսի Յարութեան տօնը, Ր.Յովհաննիսեանն ընդգծեց. «Հարութեան աշխարհիկ հոմանիշը անհրաժեշտ է իրականացնել պետական, քաղաքացիական մեր կեանքում եւ մեր անկախութեան, ինքնիշխանութեան հռչակումից 20 տարի անց մենք մտնում ենք այն տարի, որտեղ պիտի այդ յառնումը, այդ քաղաքացիական իրաւատիրումը տեղի ունենա»: Քաղաքական 4 ուժի կողմից ստորագրուած «Ընտրութիւնների պատշաճ անցկացման, քաղաքակիրթ անցկացման, քաղաքակիրթ մրցակցութիւն ապահովող կ'անոնների»նախագիծը, Րաֆֆի Յովհաննիսեանի գնահատմամբ, քաղաքական յանձնառութեան յաւելեալ ընդունում կարող է լինել, առաջին հերթին պէտք է յարգուեն Հայաստանի Սահմանադրութիւնը եւ օրէնքները: «ժառանգութեանէ առաջնորդը գտնում է, որ այդ ընդհանրական յանձնառութեան փաստաթուղթը պէտք է ստորագրեն համամասնական ընտրակարգով ընտրութիւնների մասնակից 9 ուժերի առաջին դէմքերը` պատասխանատուութիւն ստանձնելով աննախադէպ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրութիւնների անցկացման համար: «Ես ուրախ կը լինեմ մեր մրցակից 8 ուժերի առաջատարների հետ մէկտեղ ստորագրել քաղաքական, քաղաքացիական յանձնառութեան փաստաթուղթ, որը պատասխանատուութիւն է վերցնում իրապէս ազատ, արդար ընտրութիւնների համար բոլոր չափումներով: այոյ, PR ակցիայի տրամաբանութիւնից պէտք է դուրս գալ եւ ստորագրել այդ համալիր փաստաթուղթը, մենք պատրաստ ենք»,- ասաց նա: Ընդ որում, ըստ նրա, փաստաթղթում պէտք է ամրագրուի, թէ որ հանգամանքների առկայութեան դէպքում ընտրութիւնների մասնակիցները պէտք է իրար շնորհաւօրէն եւ որ դէպքում` միասնաբար որոշեն, որ ընտրութիւնները տապալուած են, ինչը ենթադրում է արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրութիւնների անցկացում: ազատ, արդար ու թափանցիկ ընտրութիւնների անցկացման տեսանկիւնից Ր.Յովհաննիսեանը, մասնաւորապէս, կարեւորում է ընտրական ծախսերի առաստաղը յարգելը, բոլորին հաւասար քարոզչական նախամատոյց ապահովելը, ընտրակաշառքի տարատեսակի բացառումը, այդ թւում` «Ջեմ, մուրաբայ, պարարտանիւթ բաժանելը, բժիշկների առաքումները կուսակցական նպատակների համար»: Յանձնառութիւնների շարքում Ր.Յովհաննիսեանը կարեւորում է կրթական, առողջապահական եւ մնացած բոլոր հանրային ոլորտների ապակուսակցականացումը, յանձնառութիւնն առ այն, որ «Հետայսու պետական բիւջէն չի կուսակցականացուելու` երիտասարդական, այլ հիմնադրամների, այլ եղանակներով ժողովրդին պատկանող փողը այս կամ այն որեւէ կուսակցութեան համար չի իւրացուելու»: 9-կողմանի համալիր պատասխանատուութեան ստանձնումը քայլ է, եթէ, իհարկէ, կայանայ, նշեց Րաֆֆի Յովհաննիսեանը, տեսակէտ յայտնելով, որ ազատ, արդար ընտրութիւնների անցկացումը հնարաւոր է` քաղաքական կամքի առկայութեան դէպքում: նայ տեսականօրէն չբացառեց համագործակցութիւնը այդ ազատ արդար ընտրութիւնների մասնակից ցանկացած ուժի հետ: «Ժառանգութեան»համամասնական ցուցակն, ըստ կուսակցութեան առաջնորդի, արտացոլում է կուսակցութեան ինքնավստահութիւնը եւ կուսակցական ցուցակի միջնամասում գտնուող անձանց պարկեշտութիւնը: Նա պարզաբանեց, որ «Մեր շատ ակտիւ, հպարտութեան աղբիւր, արժէք հանդիսացող պատգամաւորների մի մասը գտնւում են մեր ցուցակի միջնամասում, բոլորը մտնելու են Ազգային ժողով»,- վստահեցրեց Ր.Յովհաննիսեանը: «Ժառանգութեան»առաջնորդը տարակուսանք յայտնեց, որ անվտանգութեան աշխատակիցները մտնում են այս կամ այն իշխող կուսակցութեան նախընտրական շտաբ. «Եթէ մենք իսկապէս պէտք է ունենանք ազատ, արդար ընտրութիւններ, պետական հանրակարգերը, ծառայութիւնները պէտք է դուրս լինեն քաղաքական պայքարից, կուսակցական շտաբներից, թող մեր անվտանգութեան մարմինները զբաղուեն իրենց պետական գործերով»,- ասաց Ր.Յովհաննիսեանը: Ի պատասխան լրագրողներից մէկի հարցի, «Ժառանգութեան»առաջնորդը տեղեկացրեց, որ նախօրէին վերականգնուել է «Ժառանգութեան» նախընտրական շտաբը Գորիսում: Նայ նշեց, որ եղել են բողոքներ, խորհրդարանի «Ժառանգութեան» խմբակցութեան անդամ Զարուհի Փոստանջեանի նկատմամբ եղել է ոչ ճիշտ, ոչ քաղաքավարի ու ոչ քաղաքացիական պահուածք, ինչը հարթուել է: Րաֆֆի Յովհաննիսեանը շնորհաւորեց «նոյեան Տապանե-ի մամուլի սրահի վերակառուցման առիթով եւ մաղթեց «Տեւական երթի երկար եւ բովանդակալից շարունակութիւն»: Նա ընդգծեց, որ ««Նոյեան Տապանը» այն արժէքներից մէկն է մեր երկրում, որ պէտք է փայփայել որպէս համապարփակ, առարկայական, բազմաղբիւր լրատուական-վերլուծական հաստատութիւն:
  -   Քաղաքական