Սեպտեմբերի 25-ին ժամը 13:00-ին Սիրահարների այգում տեղի կ'ունենայ «Լուսանկարչութիւնը յանուն փոփոխութեանէ խորագրով լուսանկարների» ցուցահանդէսի բացումը


Սեպտեմբերի 25-ին ժամը 13:00-ին Սիրահարների այգում տեղի կ'ունենայ «Լուսանկարչութիւնը յանուն փոփոխութեանէ խորագրով լուսանկարների» ցուցահանդէսի բացումը

  • 23-09-2010 15:07:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդները Եւրասիայ համագործակցութեան հիմնադրամի, Teodor Heuss Kolleg եւ MitOst կազմակերպութիւնների ֆինանսաւորմամբ Getting Involved! 2010 ծրագրի շրջանակներում իրականացնում են Լուսանկարչութիւնը յանուն փոփոխութեան (Photography for a change) ծրագիրը: Ծրագրի հիմնական նպատակն է համախմբել հայ եւ վրացի հասարակութիւններին մէկ գաղափարի շուրջ` բեւեռելով մարդկանց ուշադրութիւնը մեր իրականութեան դրական եւ բացասական կողմերի վրայ եւ խրախուսել նրանց կատարել փոփոխութիւն: Սեպտեմբերի 25-ից 26-ը, ժամը` 13:00 – 20:00 Երեւանի Սիրահարների այգում կայանալիք ցուցահանդէսին այցելուներին կը ներկայացուեն նախագծի ընթացքում հայ եւ վրացի լուսանկարիչների կողմից արուած սիրողական եւ պրոֆէսիոնալ լուսանկարները: Նրանք արտացոլում են մեզ բոլորիս շրջապատող իրականութեան թէ բացասական, թէ դրական կողմերը` ստիպելով տխրել եւ ուրախանալ: Որպէս նախագծի միջմշակութային շփման բաղադրիչ` ցուցահանդէսին ներկաները հնարաւորութիւն կ'ունենան նաեւ համտեսելու Վրացական աւանդական քաղցրաւենիքներ` բերուած նախագծի վրացական կողմի ներկայացուցչի կողմից հէնց Վրաստանից: Լաւագոյն լուսանկարները գնահատելու եւ իր զգացողութիւններով ,տպաւորութիւնների մատեանիէ մէջ կիսուելու է ցուցահանդէսին ներկայ բազմութիւնը ՄԻԱՑԷՔ ՄԵԶ եւ ՄԻԱՍԻՆ ՁԳՏԵՆՔ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ Սիրով սպասում ենք Ձեզ Յարգանքներով` “լուսանկարչութիւնը յանուն փոփոխութեան” թիմ Նախագծի ինֆորմացիոն հովանաւորներ
  -   Մամլո հաղորդագրություն