Հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկէտ դիտորդների հետ


Հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկէտ դիտորդների հետ

  • 06-04-2012 17:43:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 6-ին թիւ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային Կոնգրէսի կողմից պատգամաւորի թեկնածու առաջադրուած Աւետ Պօղոսեանը հանդիպել է դիտորդական առաքելութեամբ Հայաստանում գտնուող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկէտ դիտորդներ Անդրէայ Մոկանուին`Ռումինիայ եւ Դիանէ Տեցինիին` Կանադա: Հանդիպման ընթացքում քննարկուել են նախընտրական զարգացումներին առնչուող հարցեր: Հանդիպման ընթացքում Աւետ Պօղոսեանը դիտորդներին տեղեկացրել է ընտրացուցակներում առկայ մեծ թուով անճշտութիւնների մասին, մասնաւորապէս, այն մասին, որ կոնկրէտ թիւ 6 ընտրատարածքին առնչուող ընտրացուցակները աւելացուել են 4000 ընտրողով, եւ որ ընտրացուցակներում ընդգրկուել են գոյութիւն չունեցող հասցէներ: Աւետ Պօղոսեանը նաեւ տեղեկացրել է դիտորդներին, որ Հայ ազգային Կոնգրէսի կողմից առաջադրուած թեկնածուները խնդիրներ են ունենում նախընտրական շտաբների համար տարածքներ վարձելու հարցում, մասնաւորապէս, տարածքների տէրերը ենթարկուելով ինչ-ինչ ճնշումների` վերջին պահին հետ են կանգնում նախնական պայմանաւորուածութիւններից, եւ հրաժարւում են տարածք տրամադրել ընդդիմութեանը: Պատգամաւորի թեկնածուն առաջարկել է նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներին քուէարկութեան օրը տարբեր տեղամասերով շրջելու փոխարէն, մէկական դիտորդներ թողնել մէկ տեղամասում, ովքեր այնտեղ կը գտնուեն տեղամասի բացման պահից սկսուած մինչեւ ձայների հաշուարկի աւարտը: Աւետ Պօղոսեանի նախընտրական շտաբ
  -   Մամլո հաղորդագրություն