Այս տարի լրանում է սիրուած ժողովրդական երգիչ Յովհաննէս Բադալեանի ծննդեան 85 եւ Ամարաս Արուեստի Ընկերակցութեան հիմնադրման 20ամեակը


Այս տարի լրանում է սիրուած ժողովրդական երգիչ Յովհաննէս Բադալեանի ծննդեան 85 եւ Ամարաս Արուեստի Ընկերակցութեան հիմնադրման 20ամեակը

  • 23-09-2010 14:52:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Այս տարի լրանում է սիրուած ժողովրդական երգիչ Յովհաննէս Բադալեանի ծննդեան 85 եւ Ամարաս Արուեստի Ընկերակցութեան հիմնադրման 20ամեակը: Այդ առիթով կազմակերպուած մի շարք միջոցառումների ցանկում Միացեալ Նահանգներ համերգային շրջագայութեան է հրաւիրւում Սայաթ Նովայի անուան երաժշտական դպրոցի ժողովրդական գործիքների համոյթը (դիրիժոր Նարինէ Զաքարեան) եւ մի քանի մենակատարներ Տիգրան Հեքեքեանի գլխաւորութեամբ: Կազմակերպուած են մի շարք բարեգործական համերգներ մեծ հայկական համայնք ունեցող քաղաքներում, ինչպիսիք են Վաշինգտօնը, Նիւ Եորքը, Նիւ Ջերսին, Բոստօնը, Լոս Անջելեսը, Ֆրեզնոն եւ Սան Ֆրանցիսկոն, իսկ Վաշինգտօնում փոքրիկ երաժիշտները հանդէս կը գան Ամն-ում ՀՀ դեսպանատան կազմակերպած մենահամերգով` նուիրուած Հայաստանի անկախութեան տօնին: Շրջագայութիւնն իրականացւում է ՀՀ Սփիւռքի նախարարութեան հովանաւորութեամբ եւ նախատեսւում է սոյն թուականի սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 13-ը: Ուղեւորութեան ընթացքում երեխաները հնարաւորութիւն կ'ունենան այցելելու մեծահամբաւ համալսարաններ, երաժշտական դպրոցնէր եւ ծանօթանալու իրենց հասակակիցների հետ: Շրջագայութեան նպատակն է ծանօթացնել հայ ժողովրդական երգարուեստը եւ դասական երաժշտութիւնը ամերիկեան հանրութեանը, ինչպէս նաեւ լսելի դարձնել հայ համայնքներին իր հարազատ երգը, որը նաեւ մեծ վարպետի նպատակն էր. »լսել հայ երգն ամէն մի հայ օջախից, ուր էլ որ ապրում է հայը«…
  -   Մամլո հաղորդագրություն