Պարգեւատրման արարարողութիւն ԱԻ նախարարութիւնում


Պարգեւատրման արարարողութիւն ԱԻ նախարարութիւնում

  • 10-04-2012 13:32:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հանրապետութեան ճանապարհներին ստեղծուած բարդ իրավիճակներում, երբ ձիւնն ու քամիները գերութեան մէջ էին պահում հարիւրաւոր աւտոմեքենաներ` կին ու երեխաներով, յղիներով ու հիւանդներով, իրենց գերազանց դրսեւորեցին ԱԻՆ հրշէջ-փրկարարները, ովքեր գիշեր ու ցերեկ, առանց շաբաթ-կիրակիի, անձնուիրաբար ծառայեցին ժողովրդին: Ամենաապահով եւրոպաներում տասնեակ մարդիկ զոհ գնացին ցրտին ու բքին: Իսկ մեզ մօտ հրշէջ-փրկարարների, ճանապարհային ոստիկանների, ճանշինի աշխատակիցների, պարզապէս պատահական վարորդների շնորհիւ ոչ մի զոհ չունեցանք: ԱԻ նախարար Արմէն Երիցեանն արդէն պարգեւատրել էր Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզի հրշէջ-փրկարարներին, եւ յանձնարարել էր գտնել «Համեր» մակնիշի 2 աւտոմեքենաների վարորդներին, ովքեր քաղաքացիական դիրքորոշում էին դրսեւորել եւ իրենց անձնական Համերներով 35 աւտոմեքենայ դուրս բերել ձնաբքի գերութիւնից: Ապրիլի 10-ին Արտակարգ իրավիճակների նախարարութիւնում տեղի ունեցաւ բազմաթիւ մարդկանց աւտոմեքենաներ ձնաբքից հանած երկու քաղաքացիների պարգեւատրման արարարողութիւնը: Փրկարարական աշխատանքներում արդիւնաւէտ օգնութիւն ցուցաբերելու, դժուար իրավիճակում յայտնուած մարդկանց օգնելու ընթացքում դրսեւորած մարդասիրական վերաբերմունքի համար ԱԻ նախարար Արմէն Երիցեանը ԱԻՆ պատուոգրով պարգեւատրեց ՀՀ քաղաքացիներ Աղաբեկ Յակոբեանին եւ Կարապետ Մելքոնեանին: - Ուրախ եմ, որ ձեզ նման տղաներ կանգնած են մեր կողքին, փրկարարների կողքին: Ինձ յաճախ հարցնում են` քանի փրկարար ունենք մենք: Մենք ունենք այնքան փրկարար, որքան Հայաստանում բնակիչ կայ, քանի որ իւրաքանչիւրը կարող է օգնութեան հասնել դժուարութեան մէջ յայտնուածին: Կարծում եմ, հասարակութիւնը պէտք է գնահատի նման մարդկանց անձնուէր աշխատանքը, - վստահեցրեց ԱԻ նախարարը: Կամաւոր փրկարարներ, գործարարներ, պարզապէս Հայաստանի քաղաքացիներ Աղաբեկ Յակոբեանն ու Կարապետ Մելքոնեանն իրենց հերթին շնորհակալութիւն յայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարին` դրսեւորած վերաբերմունքի եւ իրենց կատարած աշխատանքի նման բարձր գնահատականի համար: Ով չի սիրում… լաւ արարքը, լաւ մարդին Փետրուարի 10-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծուել Երեւան-սեւան աւտոմայրուղու 25-րդ կիլոմետրօւմ: Ձնաբքի հետեւանքով խցանման մէջ էին յայտնուել տասնեակ աւտոմեքենաներ: Դէպքի վայրում իրականացուած փրկարարական աշխատանքներում Կ'ոտայքի մարզային փրկարարական վարչութեան փրկարարների եւ ճանապարհային ոստիկանների հետ կամաւոր կերպով «Համեր»մակնիշի սեփական աւտոմեքենաներով արդիւնաւէտ աշխատել են երկու քաղաքացիներ, ինչի արդիւնքում յաջողուել է խուսափել զոհերից եւ վիրաւորներից` ձնաբքից դուրս բերելով 35 տրանսպորտային միջոց:
  -   Մամլո հաղորդագրություն