Մոնիթորինգային աշխատանքային խումբը գումարեց երկրորդ նիստը


Մոնիթորինգային աշխատանքային խումբը գումարեց երկրորդ նիստը

  • 10-04-2012 17:50:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ազգային ժողովի նախագահին կից «Ընտրական օրէնսգրքի» կիրարկման եւ ընտրական գործընթացների մոնիթորինգային աշխատանքային խմբի երկրորդ նիստում ապրիլի 10-ին քննարկուեցին կազմակերպչական հարցեր, ինչպէս նաեւ նախանշուեցին առաջիկայ անելիքները: Դեռ նախորդ նիստում առաջարկ էր եղել, որ իւրաքանչիւր կուսակցութիւն ու կազմակերպութիւն քննարկի եւ այս հանդիպմանը ներկայացնի իր պատկերացումներն ու առաջարկները խմբի գործունէութեան, մասնաւորապէս մոնիթորինգի ընթացքում կիրառուելիք մեխանիզմների մասին: ԱԺ նախագահ Սամուէլ Նիկոյեանի մասնակցութեամբ ընթացած քննարկմանը ներկայ էին ընտրութիւններին մասնակցելու յայտ ներկայացրած վեց կուսակցութիւնների` Հհկ-ի, Բհկ-ի, Հյդ-ի, «ժառանգութեանէ, ՀԿԿ -ի եւ Հդկ-ի, ինչպէս նաեւ միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչները: աշխատանքային խմբի երկրորդ նիստը, այբբենական կարգով նախագահութիւնը փոխանցելու մասին որոշման համաձայն, նախագահեց ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբեանը: Վերջինս, ինչպէս նաեւ ստեօպայ Սաֆարեանը («ժառանգութիւն»), Երջանիկ Ղազարեանը(ՀԿԿ), Գագիկ Մելիքեանը(ՀՀԿ), Արտիւշ Շահբազեանը (ՀՅԴ) եւ Արամ Սարգսեանը(ՀԴԿ) հնչեցրին իրենց առաջարկները խախտումների վերաբերեալ դիմումներն ստանալու ու քննարկելու կարգի, տեղական ինքնակառավարման եւ գործադիր մարմինների պատասխանատուներին հրաւիրելու, արձանագրութիւններ կազմելու, իրաւապահ մարմինների հետ համագործակցելու եւ համանման հարցերի վերաբերեալ: Որոշուեց, որ կուսակցութիւններն իրենց նախընտրական շտաբներում կ'ամփոփեն ստացուած տեղեկատուութիւնը եւ կը ներկայացնեն աշխատանքային խմբին: Մասնակիցների համոզմամբ` աշխատանքային խմբի ձեւաչափն ընդգրկուն է, եւ այս կերպ բոլորը կ'ունենան հնարաւոր խախտումների մասին ստացուած ահազանգերը խմբի քննարկմանը ներկայացնելու հնարաւորութիւն: Ստեօպայ Սաֆարեանն առաջարկեց, որ խմբի անդամներն ուշադրութեան առանցքում պահեն նաեւ 41 տեղամասերում մեծամասնական ընտրակարգով գրանցուած` անկուսակցական կամ ինքնաառաջադրուած թեկնածուներին: աժ նախագահն առաջարկեց մեծամասնական ընտրակարգով առաջադրուած թեկնածուների համար եւս ստեղծել խմբում իրենց մտահոգութիւնները ներկայացնելու հնարաւորութիւն: Խորհրդարանի ղեկավարն այն կարծիքին է, որ աշխատանքային խումբը պէտք է քննարկի կոնկրէտ հարցեր եւ փորձի դրանց տալ գործնական լուծումներ: Այս համատեքստում, հաշուի առնելով մամուլում շրջանառուող լուրերը ՀՀ քաղաքացիների` կրկնակի անձնագրեր ունենալու մասին, Աժ նախագահն առաջարկեց յաջորդ նիստում պարզաբանումներ ստանալու նպատակով հրաւիրել Ոստիկանութեան անձնագրային եւ վիզաների վարչութեան պատասխանատուներին: Աշխատանքային խմբի մասնակիցները ողջունեցին այս նախաձեռնութիւնը` հաշուի առնելով ճշգրիտ ընտրացուցակներ ունենալու կարեւորութիւնն արդար ընտրութիւններ անցկացնելու համար: ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ աշխատանքային խմբի յաջորդ նիստը կը կայանայ ապրիլի 13-ին:
  -   Մամլո հաղորդագրություն