Ցուցահանդէս Սանկտ-պետերբուրգում` նուիրուած Հայ գրատպութեան 500-ամէակին


Ցուցահանդէս Սանկտ-պետերբուրգում` նուիրուած Հայ գրատպութեան 500-ամէակին

  • 11-04-2012 16:39:31   | Ռուսաստան  |  Մշակոյթ

Ապրիլի 10-ին Սանկտ-պետերբուրգի Ռուսաստանի ազգային գրադարանի շքեղ ցուցասրահներից մէկում հանդիսաւորութեամբ բացուեց «Հայկական գրքային մշակոյթ» ցուցահանդէսը նուիրուած Հայ գրատպութեան 500-ամէակին: Սանկտ-Պետերբուրգում Ռուսաստանի ազգային գրադարանի հայկական ֆոնդը պարունակում է 75 հազար գրքեր, ձեռագրեր, պարբերականներ հայերէն եւ ռուսերէն լեզուներով` հրատարակուած ոչ միայն ռուսաստանի տարածքում, այլեւ աշխարհի տարբեր մշակութային կենտրոններում: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, ցուցահանդէսում ներկայացուած է հայ գրատպութեան պատմութիւնը`1623թ. Հռոմում տպագրուած «այբուբեն հայկականե-ից եւ 1668թ. Ամստերդամում տպագրուած կտակարաններից, 18-19-րդ դարերում Սանկտ-պետերբուրգում, Մոսկուայում, Աստրախանում, Շուշիում, Բաքւում, Եւրոպական մայրաքաղաքներում տպագրուած գրքերից մինչեւ Սովետական շրջանի եւ Հայաստանի Հանրապետութեան մերօրեայ հրատարակութիւնները: Ցուցահանդէսի բացմանը խօսքով հանդէս եկան գրադարանի տնօրէն Ա. Լիխոմանովը, Սանկտ-պետերբուրգում ՀՀ գլխաւոր հիւպատոս Վ. Յակոբեանը, գրադարանի գիտաշխատողներ, համայնքի ներկայացուցիչներ: Ցուցահանդէսը լուսաբանուեց տեղական մամուլի եւ հեռուստատեսութեան կողմից:
  -   Մշակոյթ