<br /> Ամերիաբանկը նախադէպ է ստեղծում շրջակայ միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ներդրմամբ



Ամերիաբանկը նախադէպ է ստեղծում շրջակայ միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ներդրմամբ

  • 16-09-2010 14:30:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ամերիաբանկէ Փբը-ն FMO (NEDERLANDSE FINANCIERINGS-MAATSCHAPPIJ VOOR ONTWIKKELINGSLANDEN N.V.) եւ DEG (Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH) զարգացման ֆինանսական այս նշանաւոր կազմակերպութիւնների աջակցութեամբ յաջողութեամբ աւարտին է հասցրել շրջակայ միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ներդրման գործընթացը: Ամերիաբանկն առաջիններից է տարածաշրջանում, որ ներդրել է շրջակայ միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման համակարգ: Այդ կապակցութեամբ FMO-ն եւ DEG-ն շնորհակալական վկայական են շնորհել Ամերիաբանկին եւ իջեցրել 2009 թ. դեկտեմբերին FMO-ի, DEG-ի եւ Ամերիաբանկի միջեւ կնքուած պայմանագրի ներքոյ Ամերիաբանկի կողմից ներգրաւուած միջոցների տոկոսադրոյքը: Համաձայն պայմանագրի` Ամերիաբանկին տրամադրուել է 30 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկէտ վարկ, որից 20 մլն դոլար նախատեսուած է ուղղել Փմձ-ների ֆինանսաւորմանը, իսկ 10 մլն ԱՄՆ դոլար` վերականգնուող էներգետիկայի ֆինանսաւորմանը: Ֆինանսաւորման գումարը հաւասարաչափ բաշխուել է FMO-ի եւ DEG-ի միջեւ: Սա FMO-ի` Հայաստանում ֆինանսաւորման առաջին փորձն է: Ներդնելով շրջակայ միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման համակարգը` Ամերիաբանկը պարտաւորւում է առաջնորդուել իր գործունէութեանն առնչուող տեղական եւ միջազգային բնապահպանական եւ սոցիալական իրաւական ակտերով եւ կիրառել աշխարհի լաւագոյն փորձը (Մֆկ-ի, Վզեբ-ի, FMO-ի չափանիշները, պահանջները եւ գործիքները): 2010թ. ապրիլից Ամերիաբանկը սկսել է շրջակայ միջավայրի (էկոլոգիական) եւ սոցիալական ռիսկերի կառավարման համակարգի ուսումնասիրութիւնը, համապատասխան ներքին քաղաքականութեան, ընթացակարգերի եւ այլ ակտերի մշակումը, անձնակազմի վերապատրաստումը եւ համակարգի պիլոտային գործարկումը: 2010 թ. յուլիսին շրջակայ միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման համակարգն արդէն ինտէգրուած էր եւ կիրառւում էր Ամերիաբանկի բոլոր ընթացիկ կորպորատիւ վարկաւորման եւ ֆինանսաւորման գործառնութիւններում: Այդ հարցում Ամերիաբանկին աջակցութիւն են ցուցաբերել միջազգային խորհրդատու FI Konsult s.r.o ընկերութիւնը (Չեխիայի Հանրապետութիւն) եւ FMO-ի Կարողութիւնների զարգացման ծրագիրը: Ըստ Ամերիաբանկի գլխաւոր տնօրէն Արտակ Հանեսեանի` ,ամերիաբանկի համար կայուն զարգացումը բիզնեսի ռացիոնալ կառավարման հիմնական գործօններից մէկն է: Բանկի նպատակն է կառավարել իր գործունէութեան հետ կապուած էկոլոգիական եւ սոցիալական ռիսկերը` շրջակայ միջավայրին եւ բանկին առնչուող անձանց վրայ ազդեցութիւնը նուազեցնելու եւ բաժնետէրերին երկարաժամկէտ եկամուտներ ապահովելու համար: Բանկի` շրջակայ միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման քաղաքականութեան նպատակն է ստեղծել մոդելներ եւ մշակոյթ` էկոլոգիական եւ սոցիալական ուղղակի եւ անուղղակի ազդեցութիւնը, ռիսկերն ու հնարաւորութիւններն առաւել լաւ հասկանալու եւ կառավարելու համարէ: Իւրգեն Ռիգտերինկը` FMO-ի ներդրումների գծով գլխաւոր տնօրէնը նշեց. ,սայ առաջին անգամն է, երբ FMO-ն իր գործընկեր DEG հաստատութեան հետ համատեղ որոշում է կայացրել, որպէս խրախուսման միջոց, իջեցնել ֆինանսաւորման տոկոսադրոյքը: Ամբողջութեամբ ինտէգրուած լինելով բանկի ռիսկերի կառավարման առօրեայ գործառնութիւններին` համակարգը կը նպաստի շրջակայ միջավայրի եւ սոցիալական ռիսկերի աւելի արդիւնաւէտ կառավարմանը համաշխարհային չափանիշներին համապատասխան: Ամերիաբանկի կողմից FMO-ի եւ DEG-ի հետ վարկային պայմանագրի կնքումից յետոյ այսքան կարճ ժամանակահատուածում համակարգի ներդրումը իսկապէս օրինակելի է: Մեր կազմակերպութիւնների նպատակն է նոր արժէքներ ստեղծել մեր յաճախորդների համար` կայուն զարգացման միջոցով, ինչի մասին վկայում են վարկային ծրագրի բաղադրեալները` շրջակայ միջավայրի եւ սոցիալական ռիսկերի կառավարման համակարգը եւ վերականգնուող էներգետիկայի համար նախատեսուած միջոցները: Սա իրօք ,օրինակելի գործարքէ է, որը կը փոխի մեր եւ մեր գործընկերների մօտեցումը շրջակայ միջավայրի եւ սոցիալական ռիսկերինէ: FMO-ի մասին Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերութիւնը (FMO) երկրի միջազգային զարգացման բանկն է: Զբաղւում է զարգացող երկրների ընկերութիւններում եւ ֆինանսական հաստատութիւններում ռիսկային կապիտալի ներդրումներով: FMO-ի ներդրումային պորտֆելը կազմում է 4.6 մլրդ եւրոյ, ինչի շնորհիւ այն դասւում է մասնաւոր հատուածը ֆինանսաւորող աշխարհի ամենախոշոր զարգացման բանկերի շարքում: Մասամբ նաեւ հոլանդական կառավարութեան հետ ունեցած իր կապերի շնորհիւ FMO-ն ունակ է ստանձնել այնպիսի ռիսկեր, որոնք առեւտրային ֆինանսների ոլորտի ներկայացուցիչները պատրաստ չեն կամ դեռեւս պատրաստ չեն ստանձնել: FMO-ի առաքելութիւնն է ստեղծել բարգաւաճող ընկերութիւններ եւ ֆինանսական հաստատութիւններ, որոնք կը նպաստեն իրենց երկրների կայուն զարգացմանը: Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք այցելել www.fmo.nl: DEG-ի մասին DEG-ը հանդիսանում է KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամ: Ֆինանսաւորում է զարգացող եւ անցումային շրջանում գտնուող երկրներում մասնաւոր ընկերութիւնների ներդրումները: Որպէս Եւրոպայում զարգազման ֆինանսական խոշորագոյն կազմակերպութիւններից մէկը` DEG-ը խրախուսում է մասնաւոր բիզնեսի կառոյցներին` ներդրումներ կատարելու կայուն տնտեսական աճի եւ կենսամակարդակի բարձրացման համար: Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք այցելել www.deginvest.de: Ամերիաբանկի մասին Ամերիաբանկը Հայաստանի ամենադինամիկ բանկերից է եւ դասւում է ամենակայուն ֆինանսական հաստատութիւնների շարքում: Ամերիաբանկն առաջին ներդրումային բանկն է Հայաստանում եւ սկսած 2007թ. տրամադրում է նորարարական բանկային ծառայութիւնների լայն տեսականի: Բանկը հիմնականում շեշտը դնում է կորպորատիւ եւ ներդրումային բանկային գործառնութիւնների վրայ: Ամերիաբանկի հիմնական բաժնետէրն է ռուսական առաջատար ներդրումաբանկային ընկերութեան` ,տրոյկայ Դիալոգիէ հետ փոխկապակցուած ,թի Դի Էյ Հոլդինգս Լիմիթեդէ ներդրումային ընկերութիւնը: Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք այցելել www.ameriabank.am:
  -   Մամլո հաղորդագրություն