Կեղծ ահազանգ.Պայթուցիկ սարք չի յայտնաբերուել


Կեղծ ահազանգ.Պայթուցիկ սարք չի յայտնաբերուել

  • 16-04-2012 14:02:28   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 14-ին «1-03» ծառայութիւնից յայտնել են, որ ժամը 11.38-ին անձը չպարզուած քաղաքացուց ահազանգ է ստացուել, թէ Երեւանի Կոմիտասի 49 շէնքի մօտակայքում պայթուցիկ նիւթեր են տեղադրուած: Դէպքի վայր են մեկնել մէկ մարտական հաշուարկ, յատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիւ խմբերը: Նշուած շէնքում գտնուող մարդիկ տարահանուել են: Ոստիկանութեան կինոլոգիական ծառայութեան աշխատակիցներն իրականացրել են տարածքի զննում, որի արդիւնքում պայթուցիկ սարք չի յայտնաբերուել:
  -   Մամլո հաղորդագրություն