ՀՀ ԳԱԱ-ում տեղի կ'ունենայ ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը


ՀՀ ԳԱԱ-ում տեղի կ'ունենայ ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը

  • 17-04-2012 12:38:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 18-19-ին ՀՀ Գաա-ում տեղի կ'ունենայ ՀՀ Գիտութիւնների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը: Ապրիլի 18-ին գիտական գործունէութեան արդիւնքները կ'ամփոփեն ՀՀ ԳԱԱ-ի Մաթեմատիկայի եւ տեխնիկական գիտութիւնների, Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի, Բնական գիտութիւնների, Քիմիական եւ Երկրի մասին գիտութիւնների, Հայագիտութեան եւ հասարակական գիտութիւնների բաժանմունքները: Ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը կը ներկայացնի ՀՀ ԳԱԱ 2011թ. գիտական գործունէութեան հիմնական արդիւնքները: Ժողովին կը մասնակցեն ՀՀ կառավարութեան անդամներ, հանրայայտ գիտնականներ, բարձրագոյն ուսումական հաստատութիւնների ղեկավարներ, գիտական հասարակայնութեան ներկայացուցիչներ: Ինչպէս յայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատուական-վերլուծական կենտրոնից, ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ արտասահմանեան անդամ, Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի ակադեմիկոս Միխայիլ Պօղոսեանը հանդէս կը գայ «աւիացիայի զարգացման համաշխարհային միտումները եւ աւիացիոն գիտութեան արդի խնդիրներըէ զեկոյցով: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնեանը կը ներկայացնի «Յովսէփ Օրբէլու գիտական եւ գիտակազմակերպական գործունէութիւնը»զեկոյցը:
  -   Մամլո հաղորդագրություն