Տիգրան Սարգսեանն ընդունել է Բելառուսի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին


Տիգրան Սարգսեանն ընդունել է Բելառուսի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին

  • 17-04-2012 14:06:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է Բելառուսի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին: Ողջունելով հիւրին Հայաստանում` վարչապետը նշել է. «Հայաստանի եւ Բելառուսի միջեւ պատմականօրէն ձեւաւորուել են ջերմ, բարեկամական եւ քաղաքական բարձր մակարդակի յարաբերութիւններ, ինչի համար ուրախ ենք: միաժամանակ, տնտեսական ոլորտում առկայ է երկկողմ կապերի զարգացման եւ ընդլայնման մեծ ներուժ: Մենք պարտաւոր ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` տնտեսական փոխյարաբերութիւնների ամրապնդման համար»: Զրուցակիցները կարեւորել են հայ-բելառուսական միջկառավարական յանձնաժողովի աշխատանքները, որի յաջորդ նիստը կայանալու է ընթացիկ տարուայ աշնանը` Մինսկում: Այս համատեքստում, Տիգրան Սարգսեանը եւ Սերգեյ Մարտինովը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցութեանն առնվչող հարցերի լայն շրջանակ: Մասնաւորապէս, անդրադարձ է կատարուել Հայաստանում Հիւսիս-հարաւ աւտոմայրուղու եւ ատոմային նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքներին բելառուսական կողմի հնարաւոր ներգրաւմանը, մեր երկրում հիմնուած բելառուսական գիւղատնտեսական լիզինգային ընկերութեան գործունէութեանը, ինչպէս նաեւ գիւղտեխնիկայի հնարաւոր մատակարարմանը: Կողմերը քննարկել են Երեւանի աւտոբուսային պարկը եւ վերելակային տնտեսութիւնը բելառուսական աւտոբուսներով ու վերելակներով համալրելուն առնվչող հարցեր: Վարչապետ Սարգսեանը եւ Սերգեյ Մարտինովը հեռանկարային են համարուել ադամանդագործութեան, ատոմային էներգիայի եւ զբօսաշրջութեան բնագաւառներում Հայաստանի եւ Բելառուսի միջեւ համագործակցութիւնը: Հանդիպման աւարտին վարչապետ Տիգրան Սարգսեանի ներկայութեամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան եւ Բելառուսի ֆինանսների նախարարութեան միջեւ ստորագրուել է ոսկերչական ոլորտում համագործակցութեան յուշագիր: Ինչպէս յայտնում են հհ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, այն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաւթեանը եւ Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովը:
  -   Մամլո հաղորդագրություն