Տիգրան Սարգսեան.«Տնտեսութեան կարգաւորումը պետութիւն-մասնաւոր համագործակցութեան մէջ է»


Տիգրան Սարգսեան.«Տնտեսութեան կարգաւորումը պետութիւն-մասնաւոր համագործակցութեան մէջ է»

  • 18-04-2012 15:49:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Տիգրան Սարգսեանը մասնակցել է Հայաստանի 2011-2012 թուականների Ազգային մրցունակութեան զեկոյցի շնորհանդէսին: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ կառավարութիւնը մեծ նշանակութիւն է տալիս երկրի մրցունակութեան բարձրացման խնդիրներին` դիտարկելով այն ժամանակակից աշխարհի կարեւորագոյն յատկանիշներից մէկը: «Ազգային մրցունակութեան բարձրացմանն ուղւուած կառավարութեան միջոցառումները շեշտակիօրէն փոխուել են: Մասնաւորապէս, կառավարութիւնը որդեգրել է նոր քաղաքականութիւն, որի նպատակն է մակրոյ կարգաւորումներից անցնել միկրոյ միջավայրում բիզնեսի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Այդ տեսակէտից արդիւնաբերական ճիւղային քաղաքականութիւնը, որը միտուած է արտահաննման ծաւալների աւելացմանը, դրա վառ օրինակներից մէկն է»- ասել է Տիգրան Սարգսեանը: Վարչապետի խօսքով` նախկինում պետութիւնների եւ կառավարութիւնների պարտականութիւնները կայանում էր նրանում, որ նրանք պէտք է ստեղծէին բիզնեսի համար բարենպաստ միջավայր, հաւասար մրցակցային պայմաններ եւ այդ շուկայական կանոնների դէպքում մրցակցութիւնը կը բացայայտէր, թէ որոնք են առաջնահերթ ճիւղերը, ինչպէս նաեւ մրցակցութեան մէջ կայացած, ուժեղ եւ թոյլ ձեռնարկութիւնները: «Այսօր շեշտադրումները փոխուել են եւ կառավարութիւնները իրաւունք չունեն բաւարարուել միայն միջավայրի վրայ շեշտադրումներ կատարելով, նրանք պարտաւոր են նաեւ միկրոյ մակարդակում աջակցութիւն ցուցաբերել բիզնեսի ներկայացուցիչներին, այսինքն` կառավարութիւնները պէտք է լինեն պրոակտիւ նաեւ այդ միկրոյ մակարդակում», - ասել է Տիգրան Սարգսեանը: Կառավարութեան ղեկավարի խօսքերով` տնտեսութեան կարգաւորումը պետութիւն-մասնաւոր համագործակցութեան մէջ է, ինչի համար պետութիւնը պարտաւոր է ստեղծել նոր հարթակ, որտեղ փոխադարձ պարտաւորութիւնները պէտք է լինեն երկուստէք յստակ: «Այդ իսկ պատճառով մասնաւոր հատուածի հետ ստեղծուել է մի հարթակ, որը ճիւղային արդիւնաբերական քաղաքականութիւնն իրականցնելիս լեգիտիմութիւն է հաղորդում կառավարութեան որոշումներին: Այդ հարթակում ձեռք են բերւում յստակ պայմանաւորուածութիւններ, որտեղ եւ մասնաւոր հատուածի, եւ կառավարութեան համար յստակ են, թէ ինչ գործառոյթներ եւ պարտաւորութիւններ են իրականացնելու կ'ողմերը»,- նշել է Տիգրան Սարգսեանը` յաւելելով, որ միեւնոյն ժամանակ այդպիսի պայմանաւորուածութիւնները պայմանագրերի տեսքով պարտաւորեցնում են մասնաւոր հատուածին իրականացնել ներդրումներ: «Սայ նոր երեւոյթ եւ շեշտադրում է մեր տնտեսական քաղաքականութեան մէջ: Մենք այս ուղղութեամբ շարժւում ենք առաջ` գիտակցելով, որ սա մի ճանապարհ է, որը կարող է էապէս բարձրացնել մեր տնտեսութեան մրցունակութիւնը»,- նշել է վարչապետը: Ազգային մրցունակութեան զեկոյցը, վարչապետի կարծիքով` հնարաւորութիւն է տալիս համետատութեան մէջ` տարածաշրջանային կամ համաշխարհային կտրուածքով, տեսնել ՀՀ -ի ընդհանուր պատկերը, բացայայտել մեր երկրի մրցունակութեան թոյլ կողմերի պատճառները, ինչպէս նաեւ ճշգրիտ գնահատել այն միտումները, որոնք կարող են էապէս աւելացնել մեր երկրի մրցունակութիւնը: Համաձայն զեկոյցի` Հայաստանի մրցունակութեան կատարողականը, որն աստիճանական անկում է գրանցել 2005 թուականից ի վեր, 2011-ին վերափոխուել է դրականի` արտացոլելով կ'առուցուածքային փոփոխութիւնները: 2011-ին Հայաստանն զգալիօրէն բարելաւել է իր մրցունակութեան դիրքը 2010-ի Մրցունակութեան համաշխարհային զեկոյցի ուսումնասիրութեան համեմատ: նախորդ տարի մրցունակութեան կատարողականով Հայաստանն զբաղերցրել է 92-րդ տեղը 142 երկրների մէջ` 2010-ի արդիւնքների համեմատ իր դիրքի 6 միաւորով բարելաւման եւ ընդհանուր գնահատականի 4 տոկոսանոց աճի արդիւնքում: Ըստ զեկոյցի` 2008-ից դիտուող անկման միտումների համատեքստում 2011-ին գրանցուել է 4,6 տոկոս խոստումնալից աճի տեմպ, ինչի արդիւնքում ստեղծուել են յետագայ տնտեսական աճի ապահովման լաւ հիմքեր: 2011-ն առաջին տարին էր, երբ մրցունակութեան եւ տնտեսութեան կատարողականի ցուցանիշները Հայաստանում փոխուել են նոյն ուղղութեամբ, ինչը կարող է մատնանշել անցում տնտեսական իրականութեան առաւել հաւասարակշռուած վիճակի: Զեկոյցն արձանագրել է, որ համեմատ այլ երկրների` Հայաստաննը համարւում է ամենացածր պարտք ունեցող երկրներից մէկը, որի արտաքին պարտքի սպասարկման գործընթացը գտնւում է կառավարելիութեան մակարդակում: Զեկոյցում նշւում է նաեւ, որ 2010-2011 թթ.-ին անցում է կատարուել առաւել նախաձեռնողական, համագործակցող քաղաքականութեան: Այս ընթացքում մեր երկիրը գրանցել է նաեւ ներդրումների տպաւորիչ աճ. Հայաստանի ՀՆԱ-ում համախառն կապիտալի կուտակման մասնաբաժնի ցուցանիշով մեր երկիրը գտնւում է առաջատար երկրների շարքում: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, զեկոյցը պատրաստել եւ հրատարակել են «Տնտեսութիւն եւ արժէքներ»հետազօտական կենտրոնը եւ «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերութիւթիւնը:
  -   Մամլո հաղորդագրություն