Մայրաքաղաքի կենտրոնում կայացաւ հայ մեծ բարերար Ալ.Մանթաշովի արձանի բացման արարողութիւնը
18-04-2012 17:10:34 | Հայաստան | Հարցազրոյցներ
Ապրիլի 18-ի ժամը` 17:00–ին մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկէ եւ Սբ. Աննա եկեղեցիների հարեւանութեամբ` Աբովեան փողոցի գողտրիկ հատուածում կայացուաւ հայ մեծ բարերար ալ. Մանթաշովի արձանի բացման արարողութիւնը:
Յուշարձանի հեղինակն է` ՀՀ վաստակաւոր քանդակագործ Տիգրան Արզումանեանը: Յուշարձանը կեանքի է կոչուել Յովիկ Յովակիմեանի հովանաւորութեամբ:
Արձանի բացմանը ներկայ էին. ՀՀ վարչապետը, Երեւանի քաղաքապետը, Սփիւռքի նախարարը, հայ բարերար Ալեքսանդր Մանթաշեանցի թոռ Ալեքսանդր Մանթաշեւը եւ վերջինիս որդին` Միքայէլ Մանթաշեւը:
Ողջիւնի խօսքով հանդէս եկաւ Երեւանի փոխքաղաքապետ Կամօ Արէյեանը, սփիւռքահայ բարերար Վահագն Յովնանեանը, Ալեքսանդր Մանթաշեանցի թոռ Ալեքսանդր Մանթաշեւը եւ ուրիշներ: