Մեկնարկել է ՏՏ ոլորտի «լաւագոյն կառավարիչներէ ամենամեայ մրցանակաբաշխութիւնը


Մեկնարկել է ՏՏ ոլորտի «լաւագոյն կառավարիչներէ ամենամեայ մրցանակաբաշխութիւնը

  • 19-04-2012 17:02:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 19-ին, ժամը 12:00-ին Սինոփսիս Արմէնիայում տեղի ունեցաւ Մամլոյ ասուլիս նուիրուած ՀՀ վարչապետի հովանու ներքոյ անց կացուող տեղեկատուական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի կառավարիչների ամենամեայ մրցանակաբաշխութեանը: Այս տարի մրցանակաբաշխութիւնը տեղի կ'ունենայ երկրորդ անգամ: Մրցանակաբաշխութեան հիմնական կազմակերպիչը Սինոփսիս Արմէնիայ Փբը-ն է, հովանաւորը` ՎիւաՍել-ՄՏՍ ընկերութիւնը: Խօսնակներն էին` մրցանակաբաշխութեան յանձնաժողովի նախագահ` Սինոփսիս Արմէնիայ ՓԲԸ տնօրէն Յովիկ Մուսայելեանը, մրցանակաբաշխութեան յանձնաժողովի անդամներ` մրցանակաբաշխութեան հովանաւոր ընկերութեան` Վիւասել-մտս Փբը-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը եւ ՀՀ վարչապետի օգնական Վարդան Նիկոյեանը: «ՏՏ ոլորտում ամենաժամանակակից գիտելիքներով օժտուած երիտասարդ կառավարիչների մէջ արուող ներդրումները հանդիսանում են այն կարեւորագոյն գործօնը, որով մեծապէս պայմանաւորուած է Հայաստանի` ՏՏ համաշխարհային շուկայում իր առաձնայատուկ տեղի գրաւումը», - ասաց Մրցանակաբաշխութեան յանձնաժողովի նախագահ, Սինոփսիս Արմէնիայ ՓԲԸ տնօրէն Յովիկ Մուսայելեանը: «Այսօր արդէն ակնյայտ է, որ առանց ՏՏ-ների անհնար է բարձրացնել ընդհանուր տնտեսական համակարգի արդիւնաւէտութիւնը եւ այս առումով էական դեր ունի ՏՏ մասնագէտների կրթական եւ վերապատրաստման համակարգը` որպէս արդիականացման հիմնական գրաւական: Եւ այս ծրագրի իրականացմամբ մենք մեծապէս կ'օգնենք թէ՛ տեղական կազմակերպութիւններին, թէ՛ ընդհանուր ոլորտի զարգացմանը», - ասաց ՀՀ վարչապետի օգնական Վարդան Նիկոյեանը : «Մենք համոզուած ենք, որ ՏՏ ոլորտի բարձր արդիւնաւէտութեան ապահովման համար անհրաժեշտ են բարձրակարգ ՏՏ մենեջերներ, որոնք կարող են փոփոխութիւններ մտցնել եւ նորարարութիւն բերել թէ տեխնոլոգիաների, եւ թէ կիրառական գիտութեան եւ մենեջմենթի ոլորտներում: Սթենֆորդի համալսարանի` ՏՏ ոլորտում մենեջերների բարձրակարգ դասընթացում հայաստանեան ՏՏ ոլորտի մենեջերների մասնակցութիւնը հովանաւորելով` Վիւասել-մտս-ը միեւնոյն ժամանակ խիստ պահանջներ է ներկայացնում ընտրութիւն անցած մենեջերներին. մենք ակնկալում ենք, որ այս դասընթացն անցած երեք մենեջերները վերադառնալուց յետոյ կը դառնան մեր երկրում տեխնոլոգիական նորարարութեան եւ ոլորտում կառավարման առաջատարներ: Վերապատրաստումը երկարաժամկէտ զգալի ներազդեցութիւն կ'ունենայ ոչ միայն այն ընկերութիւնների վրայ, որոնցից ընտրուել են մենեջերները, այլեւ աւելի լայն` ամբողջ ոլորտի վրայ` երկրի մակարդակով», աւելացրեց Ռալֆ Յիրիկեանը: Մրցանակաբաշխութեան նպատակն է աջակցել Հայաստանի ՏՏ ոլորտում առկայ կառավարիչների որակաւորման բարձրացմանը, ինչպէս նաեւ բիզնեսի կառավարման ունակութիւնների եւ ձիրքերի բարելաւմանը` հնարաւորութիւն տալով նրանց մասնակցել վերապատրաստման դասընթացների աշխարհի բարձր վարկանիշ ունեցող առաջատար համալսարաններում: Մրցոյթի յաղթողները հնարաւորութիւն կ'ունենան. Սովորել գործարար կառավարման սկզբունքները, որոնք հանդիսանում են տեխնոլոգիաների ոլորտում յաջողութեան գրաւականը, փորձարկել իրենց բիզնես հեռանկարները եւ նորարարական մտածողութիւնը, ձեռք բերել տեխնոլոգիաների ոլորտում գործարար գիտելիքներ` բարձր վարկանիշ եւ հարուստ փորձ ունեցող դասախօսական կազմից, կառուցել մասնագիտական յարաբերութիւններ եւ երկարատեւ գործարար շփումներ բարձր որակաւորում ունեցող հասակակիցների հետ, դառնալ 3500 + ղեկավարների բացառիկ ցանցի մի մաս: Մրցոյթին կարող են մասնակցել աւելի քան 10 տարուայ փորձ ունեցող այն կառավարիչները, ովքեր աշխատում են Հայաստանի Հանրապետութիւնում գրանցուած տեղեկատուական տեխնոլոգիաների ոլորտի ընկերութիւններում: Նախորդ տարուայ մրցոյթի յաղթողները չեն կարող յայտադիմում ներկայացնել առնուազն յաջորդ 3 տարիների ընթացքում: Մասնակցութեան կարգը. Հետաքրքրուած անձինք կարող են դիմել` լրացնելով յայտադիմումը եւ ուղարկելով անհրաժեշտ փաստաթղթերը bestit@gov.am էլ. հասցէով` մինչեւ ս/թ ապրիլի 28-ը: Ընտրութեան գործընթացն իրականացնում է ՀՀ Վարչապետի հրամանագրով ստեղծուած մրցանակաբաշխութեան յանձնաժողովը: Յաղթողները կը յայտարարուեն մայիսի 15-ին: տասնհինգօրեայ վերապատրաստման դասընթացը տեղի կ'ունենայ Սթենֆորդի Համալսարանում (Stanford Executive Institute) օգոստոս ամսին:
  -   Մամլո հաղորդագրություն