Քրիստին Ալբանել. «Մենք ցանկանում ենք ուղեկցել մեր բաժանորդներին թուային աշխարհում»


Քրիստին Ալբանել. «Մենք ցանկանում ենք ուղեկցել մեր բաժանորդներին թուային աշխարհում»

  • 19-04-2012 19:18:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ֆրանս Տելեկոմ-Orange Խմբի հաղորդակցութեան եւ բարեգործութեան գծով գործադիր փոխտնօրէն Քրիստին Ալբանելը, որն առաջին անգամ է Հայաստանում եւ ժամանել է Orange Հիմնարամի ստեղծման առաջին տարեդարձի առթիւ, ապրիլի 19-ին հանդիպում է ունեցել հայ լրագրողների հետ: «Երջանիկ եմ լինել Հայաստանում Orange Հիմնադրամի հայկական գրասենեակի ստեղծման առաջին տարեդարձի առթիւ: Orange ապրանքանիշի ներքոյ Ֆրանս Տելեկոմը գործունէութիւն է ծաւալում 35 երկրում, սակայն մինչ օրս դրանց միայն կէսում է ստեղծել հիմնադրամներ, չնայած բարեգործական գործունէութիւն ծաւալում է բոլոր երկրներում: Սա արտացոլում է մեր նուիրուածութիւնն այն երկրին, որտեղ բիզնես գործունէութիւն ենք ծաւալում: Ուրախ եմ տեսնել կատարուած աշխատանքը եւ այն աջակցութիւնը, որ հիմնադրամը կարողանում է իր մեծ ու փոքր ծրագրերով ցուցաբերել երկրին` մասնաւորապէս հեռաւոր եւ խոցելի համայնքներին, հաղորդակցութեան խնդիրներ ունեցող անձանց, ուսանողներին»,- ասել է Քրիստին Ալբանելը, ներկայացնելով Orange բրենդի արժէքներն ու Orange-ի առաքելութիւնն աշխարհում, ինչպէս նաեւ Հայաստանում: Խօսելով ապրանքանիշի արժէքի մասին` նա նշել է, որ Orange-ն աշխարհի ամենաթանկ ապրանքանիշերի շարքում 36-րդն է, եւ այս արժէքի կերտմանն ու մեծացման համար իրենց ներդրումն են ունենում Խմբի բոլոր աշխատակիցները իրենց ամենօրեայ նուիրուած աշխատանքով: «Մենք աշխատում ենք տարբեր երկրներում, տարբեր մայրցամաքներում, զարգացման տարբեր աստիճաններ եւ մշակոյթ ունեցող երկրներում, սակայն կայ մի բան, որ միաւորում է բոլոր Orange ընկերութիւններին` դա մեր առաքելութիւնն է: Հեռահաղորդակցութիւնը մի ոլորտ է, որը փոխում է մարդկանց ամենօրեայ կեանքը. փոխում է, թէ ինչպէս են մարդիկ հաղորդակցւում, ինչպէս են ապրում, ինչպէս են սովորում: Orange-ում մենք ցանկանում ենք ուղեկցել մեր բաժանորդներին թուային աշխարհում, դառնալ նրանց ամենօրեայ օգնականը: Իսկ շուկայի վերջին ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ Հայաստանում հարցուողների մեծամասնութիւնը նշել է Orange-ը որպէս ամենահոգատար ընկերութիւն, որն ունի ամենահասկանալի առաջարկները, մինչդեռ սովորաբար հեռահաղորդակցութեան ծառայութիւնները շատերի համար բարդ են լինում: Սա նշան է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք»,- յաւելել է Քրիստին Ալբանելը: Առաւօտեան Քրիստին Ալբանելը հանդիպել էր ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգէն Սարգսեանի եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ, ինչպէս նաեւ կ'այցելի Orange Հիմնադրամի իրականացրած նախագծերից մի քանիսի շահառուներին` ծանօթանալու հիմնադրամի աջակցութեամբ կատարուած աշխատանքին:
  -   Մամլո հաղորդագրություն