Բակո Սահակեանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ-ի Լիբանանի մասնաճիւղի ղեկավար կազմի հետ<br />


Բակո Սահակեանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ-ի Լիբանանի մասնաճիւղի ղեկավար կազմի հետ

  • 23-08-2010 18:44:00   |   |  Քաղաքական
ԲԵՅՐՈՒԹ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանը օգոստոսի 23-ին Բեյրութում հանդիպում է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միութեան (ՀԲԸՄ) Լիբանանի մասնաճիւղի ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը քննարկուել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականութեանը, ինչպէս նաեւ Արցախի հետ ՀԲԸՄ-ի համագործակցութեանը վերաբերող հարցեր: Արձանագրելով, որ ՀԲԸՄ-ն մեծ ներդրում ունի Արցախի զարգացման գործում, Բ.Սահակեանը միաժամանակ նշել է այդ համագործակցութիւնը որակապէս նոր հարթութիւն տեղափոխելու անհրաժեշտութիւնը: Նա նաեւ ընդգծել է կրթական ոլորտին, Արցախի եւ Սփիւռքի երիտասարդների միջեւ շփումները էլ աւելի խորացնելու հիմնախնդիրներին յատուկ ուշադրութիւն դարձնելու կարեւորութիւնը: Ըստ ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան հաղորդագրութեան, նոյն օրը Բ.Սահակեանը հանդիպել է «Լիբանանահայ Օգնութեան Խաչ» կազմակերպութեան ղեկավար կազմի հետ: Հանդիպման սկզբում նա շնորհաւորել է ներկաներին կազմակերպութեան 80-ամեայ յոբելեանի կապակցութեամբ, նշելով, որ իր գործունէութեան ողջ ընթացքում «Լիբանանահայ Օգնութեան Խաչ»-ը մեծ դերակատարութիւն է ունեցել ինչպէս լիբանանահայության ազգային ինքնութեան պահպանման, այնպէս էլ Հայրենիքին օգնութիւն ցուցաբերելու գործում: Բ.Սահակեանը նշել է, որ Արցախը շահագրգրուած է «Լիբանանահայ Օգնութեան Խաչ»-ի հետ անմիջական համագործակցութիւն հաստատելու մէջ, ինչը նոր խթան կհանդիսանայ լիբանանահայության եւ Արցախի միջեւ կապերի խորացման եւ ընդլայնման համար:
  -   Քաղաքական