«S.O.S. Թեղուտ» խումբը դիմել է ՌԴ նախագահին խնդրանքով` համոզել ՎՏԲ-ին հրաժարուել Թեղուտի նախագծի ֆինանսավորումից<br />


«S.O.S. Թեղուտ» խումբը դիմել է ՌԴ նախագահին խնդրանքով` համոզել ՎՏԲ-ին հրաժարուել Թեղուտի նախագծի ֆինանսավորումից

  • 20-08-2010 16:02:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դէմ բողոքող «S.O.S. Թեղուտ» խումբը, որի կազմում մտնում են հասարակական կազմակերպութիւններ, ինչպէս նաեւ առանձին քաղաքացիներ, խմբի եւ 5000 քաղաքացիների անունից դիմել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին խնդրանքով` համոզել ռուսական «Վնեշտորգբանկ»-ին հրաժարուել Թեղուտի նախագծի ֆինանսավորումից: Նամակում ասուած է. «Մեծարգոյ պարոն նախագահ, Մենք` Հայաստանի քաղաքացիներս, ողջունում ենք շրջակայ միջավայրի անվտանգութեան եւ կայուն զարգացման վերաբերեալ Ձեր յայտարարած քաղաքականութիւնը: Կարեւորում ենք, որ Ռուսաստանը, ունենալով զգալի բնական ռեսուրսներ, գիտակցում է ապագայ սերունդների առաջ իր` կայուն բնօգտագործման պատասխանատւութիւնը: Մենք Ձեզ եւ ռուս ժողովրդի հետ միասին վշտակցում ենք Ռուսաստանի Դաշնութեան կենտրոնական յատուածում մասշտաբային հրդեհների եւ դժուվար վերականգնուող անտառային զանգվածների ոչնչացման արդիւնքում մարդկային եւ բնական կորուստների համար: Մեր առջեւ էլ են կանգնած բնական ռեսուրսները կորցնելու մարտահրավերները: Հայաստանում աղէտալի տեմպերով անհետանում է անտառը, աղտողտվում են ամենամաքուր ջրի աղբիւրները: Այդ կորուստները կրում է ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ աշխարհը: Այս առումով Ձեր ուշադրութիւնն ենք հրաւիրում ռուսական «Վնեշտորգբանկ»-ի գործունէութեան վրայ, որը մտադիր է մօտ 300 միլիոն դոլլարի վարկ տրամադրել Թեղուտի անտառում` Հայաստանի ամենավերջին կուսական անտառներից մէկում, պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար: Անկախ փորձագետները եւ հասարակայնութիւնը բազմիցս նշել են Թեղուտի նախագծի անհամապատասխանությունը ներպետական եւ միջազգային օրէնսդրութեանը, նրա տնտեսական անկարողունակությունը, էկոլոգիական անվտանգութեան Ձսկզբունքների խախտումը, ջրային ռեսուրսների աղտոտումն ու կորուստը, սողանքային գործընթացների առաջացումը բարձր վտանգաւորութեան օբյեկտների` պոչամբարի, թունավոր մետաղներ պարունակող լցակոյտերի տեղակայման գօտում: ՎՏԲ-ի ղեկավարութիւնը հրաժարվում է երկխօսութեան մէջ մտնել հասարակայնութեան հետ, չի պատասխանում նամակներին, արհամարհում է հասարակական բողոքը` դիմելով ուժային մեթոդների: Թոյլ տվեք Ձեր ուշադրութիւնը հրաւիրել այն բանի վրայ, որ ՎՏԲ-ի քաղաքականութիւնը բերեց նրան, որ հասարակայնութեան կոչով շատ կազմակերպութիւններ եւ մասնաւոր անձինք հրաժարվում են ՎՏԲ-ի ծառայութիւններից, ինչը չի կարող չազդել այդ խոշոր ֆինանսական ինստիտուտի հեղինակութեան վրայ: Մենք նաեւ ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ ՀՀ կառավարութեան` Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը եւ դրանից բխող այլ որոշումներ ներկայումս վիճարկվում են ինչպէս ներպետական դատական ատեաններում, այնպէս էլ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում: Մեծարգոյ պարոն նախագահ, դիմում ենք Ձեզ խնդրանքով` համոզել ռուսական «Վնեշտորգբանկ»-ին հրաժարուել Թեղուտի նախագծի ֆինանսավորումից: Դա, մեր համոզմամբ, ներկայիս սոցիալ-տնտեսական յարաբերութիւնների ոչ դիւրին իրավիճակում կարող է դրական դեր խաղալ մեր երկրների միջեւ վստահութեան ամրապնդման գործում»:
  -   Քաղաքական