Մեկնարկել է «Օրրանի» աւանդական մեկամսյակը<br />


Մեկնարկել է «Օրրանի» աւանդական մեկամսյակը

  • 19-08-2010 18:56:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արդէն 5-րդ տարին է, ինչ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպութիւնը օգոստոս ամսին իրականացնում է «Օրրանի մեկամսյակ» միջոցառումների շարքը, որի նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը Հայաստանի անօթեւան, մուրացիկ եւ կարիքաւոր երեխաների եւ տարեցների վերաբերեալ, ինչպէս նաեւ գումարներ հայթայթել` նրանց օգնելու նպատակով: Մեկամսեայ միջոցառումների շրջանակներում օգոստոսի 20-ին «Արմէնիա-Մարիոթ» հիւրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կկազմակերպուի «Օրրանի» բարեգործական ընթրիքը, որի հասոյթը կուղղուի տնտեսական ճգնաժամի յաղթահարմանը: Ընթրիքի մասնակիցները հնարաւորութիւն կունենան իրենց ներդրումների միջոցով օգնութեան ձեռք մեկնելու «Օրրանի» շահառու անապահով ընտանիքներին, միայնակ եւ կարիքաւոր տարեցներին, փողոցում յայտնուած երեխաներին: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած մամլոյ հաղորդագրութեան, անցեալ տարիների բարեգործական ընթրիքների հասոյթը տրամադրվել է ինչպէս Երեւանի, այնպէս էլ Վանաձորի «Օրրանին»: Մեծ նուիրատուների շարքում են բարերարներ Աննա եւ Գրիգոր Գրիգորեանները (Անգլիա), Հովիկ Քուրքջյանը (Սաուդյան Արաբիա), Վահագն Յովնանեանը (Հայաստան), Գարո Արմենը (Նյու եւորք, ԱՄՆ), «Օրրանի» կորպորատիվ բարեկամ «վիվասել-ՄՏՍ» ընկերութիւնն` ի դէմս գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկյանի: Առ այսօր «վիվասել-ՄՏՍ»-ը «Օրրանին» տրամադրել է աւելի քան 200000 ԱՄՆ դոլար աջակցութիւն` մեծապէս նպաստելով Բաց հասարակութեան ինստիտուտի կողմից «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպութեանը տրամադրած դրամաշնորհի շրջանակներում Վանաձոր քաղաքում մուրացիկ եւ կարիքաւոր 50 երեխայի համար ցերեկային խնամքի կենտրոնի ստեղծման աշխատանքներին: Տեղեկանք. 2000թ.-ին հիմնադրուած «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպութիւնը իրականացնում է սոցիալական աջակցութեան ծրագրեր` անապահով ընտանիքների երեխաներին, կարիքաւոր եւ միայնակ տարեցներին օգնելու նպատակով: Գործունէութեան 10 տարիների ընթացքում «Օրրանն» աւելի քան 5000 կարիքաւորի ապահովել է ոչ միայն սննդով եւ հագուստով, այլեւ` կրթական, հոգեբանական, բժշկական, ատամնաբուժական ծառայութիւններով: «Օրրանը» փողոցում յայտնուած բազմաթիւ երեխաների օգնել է նաեւ կեանքում իրենց տեղը գտնելու եւ յաջողութիւնների հասնելու հարցում: Ամէն օր «Օրրանի» Երեւանի եւ Վանաձորի կենտրոններում տաք սնունդ եւ սոցիալական տարբեր ծառայութիւններ են տրամադրւում շուրջ 150 երեխայի եւ 60 միայնակ տարեցներիղ Զուգահեռաբար, «Օրրանի» բարեգործական ատամնաբուժարանն անվճար սպասարկում է 6-ից 16 տարեկան կարիքաւոր բոլոր երեխաներին:
  -   Հասարակութիւն