Սերժ Սարգսեանն այցելել է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւն


Սերժ Սարգսեանն այցելել է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւն

  • 04-05-2012 16:07:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետութեան նախագահ, ՀՀ զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատար Սերժ Սարգսեանն մայիսի 4-ին այցելել է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւն: Նախագահը լսել է ՀՀ պաշտպանութեան նախարարի, ՀՀ զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետի զեկոյցները բանակաշինութեան, զինուած ուժերի մարտունակութեան բարձրացման ուղղութեամբ իրականացուող աշխատանքների ընթացքի վերաբերեալ, ինչպէս նաեւ վերջին ամիսներին տարածաշրջանում եւ դրանից դուրս ռազմաքաղաքական ընդհանուր իրադրութեան, հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիւ իրավիճակի, զարգացման միտումների եւ սահմանագծում անդորրը պահպանելու ուղղութեամբ ձեռնարկուող անհրաժեշտ միջոցառումների մասին: Սերժ Սարգսեանը յանձնարարել է խստացնել մարտական հերթապահութիւնը հայ-ադրբեջանական զօրքերի շփման գծում, մարտունակութեան եւ կարգապահութեան բարձրացման ուղղութեամբ շարունակական միջոցներ ձեռնարկել:Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի մամլոյ գրասենեակից:
  -   Մամլո հաղորդագրություն