Նախատեսւում է ստեղծել Հայաստանում հաւատարմագրուած պատւոյ հիւպատոսների միութիւն<br />


Նախատեսւում է ստեղծել Հայաստանում հաւատարմագրուած պատւոյ հիւպատոսների միութիւն

  • 07-07-2010 20:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 7 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում հաւատարմագրուած պատւոյ հիւպատոսների հետ յուլիսի 7-ի հանդիպմանը ՀՀ ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդեանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականութեան բնագաւառում վերջին զարգացումները եւ նրանց հետաքրքրող հարցերին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պատւոյ հիւպատոսների գործունէութեանը վերաբերող տարբեր հարցեր: Հիւպատոսները տեղեկացրել են պատւոյ հիւպատոսների միութիւն ստեղծելու մտադրութեան մասին եւ հայցել ԱԳՆ-ի աջակցութիւնն այդ հարցում:
  -   Քաղաքական