Երեւանում կայացել է Արդարադատութեան, ազատութիւնների եւ անվտանգութեան հարցերով Հայաստան-եվրոմիություն ենթակոմիտեի նիստը<br />


Երեւանում կայացել է Արդարադատութեան, ազատութիւնների եւ անվտանգութեան հարցերով Հայաստան-եվրոմիություն ենթակոմիտեի նիստը

  • 06-07-2010 18:44:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 6 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 6-ին Երեւանում մեկնարկել է Արդարադատութեան, ազատութիւնների եւ անվտանգութեան հարցերով Հայաստան-Եւրոպական Միութիւն ենթակոմիտեի առաջին նիստը: Ենթակոմիտեի աշխատանքները հայկական կողմից համանախագահում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինէ Ղազինեանը եւ Արդարադատութեան նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամեանը: Աշխատանքներում ներգրաւուած են ՀՀ Գլխաւոր դատախազութեան, Ոստիկանութեան, Ազգային անվտանգութեան ծառայութեան, Ազգային անվտանգութեան խորհրդի աշխատակազմի, Կենտրոնական բանկի, Միգրացիայի պետական ծառայութեան Արտաքին գործերի, Արդարադատութեան, Էկոնոմիկայի, նախարարութիւնների եւ շահագրգիռ այլ գերատեսչութիւնների պաշտոնեաներ: ԵՄ պատուիրակութիւնը գլխաւորում է Եւրոպական յանձնաժողովի արտաքին յարաբերութիւնների գլխաւոր տնօրինության Հարաւային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հարցերով բաժանմունքի ղեկավար Ջոն Կյաերը (John Kjaer): Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, հանդիպման օրակարգում էին սահմանների կառավարման, կոռուպցիայի եւ կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարի, միգրացիոն քաղաքականութեան, դատաիրավական համագործակցութեան, ինչպէս նաեւ` ԵՄ երկրներ ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտօնագրերի ստացման գործընթացը դիւրացնելու վերաբերեալ հարցեր:
  -   Քաղաքական